Հարց`
Մեկ ու կես տարի է, ինչ չեմ հղիանում և գանգատներ չունեմ: Ի՞նչ հետազոտություն է հարկավոր անցնել:
Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին:
Առաջին հերթին պետք է դիմել բժշկի, քանի որ եթե կինը չի հղիանում մեկ տարվա ընթացքում, ապա ախտորոշվում է անպտղություն: Սակայն դա լինում է այն դեպքում, եթե կինն ապրել է կանոնավոր սեռական կյանքով՝ առանց հակաբեղմնավորման մեթոդների օգտագործման: Պետք է հիշել, որ անպտղությունը զույգի խնդիրն է, այլ ոչ թե միայն կնոջ: Բժշկի պետք է այցելել ամուսնու հետ միասին: Գինեկոլոգիական խորհրդատվությունից հետո միայն պարզ կլինի, թե կոնկրետ Ձեր դեպքում ինչ անալիզներ և հետազոտություններ են անհրաժեշտ: Հնարավոր է, որ Դուք գանգատներ չունենաք, սակայն իրականում ունենաք խնդիրներ, ինչպիսիք են օրինակ՝ փողերի անանցանելիությունը, վահանագեղձի և ձվարանների ֆունկցիայի խանգարումը, թրոմբոֆիլիան, արգանդի անոմալիաները և այլն: Բոլոր հետազոտությունն ուղղված է խնդիրը բացահայտելուն և ախտորոշելուն: Միայն այդ ամենը կատարելուց հետո պարզ կլինի, թե ինչ բուժում է հարկավոր ստանալ և ինչ ուղղությամբ շարժվել: