Replik.am-ը գրում է.
Ցեղասպանության 100-ամյակը լուրջ մարտահրավեր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Հայաստանի համար: Չէ որ 2015 թ-ի ապրիլի 24-ից հետո երկու երկրներն էլ պետք է համապատասխան եզրակացություն անեն թե ինչպես են դիմակայել այդ մարտահրավերին: Արդեն իսկ պարզ է, որ Թուրքիայի պարագայում, որպես դրական արդյունք կնկալվի միայն այն փաստը, որ 2015-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումից հետո ամեն ինչ մնա նույն կերպ ինչ հիմա, այսինքն անորոշ վիճակում: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա վերոհիշյալ տարբերակի առկայության պարագայում կարող ենք համարել, որ Հայաստանյան արտաքին քաղաքականությունը խայտառակ պարտություն է կրել: Մենք ուղղակի իրավունք չունենք շոշափելի դրական արդյունքներ չգրանցեք, քանի, որ պետք է հասկանանք, որ 100-ամյակից հետո այս հարցը նորից համեմատական մոռացվածության է մատնվելու, այսինքն ինչ անում ենք պետք է անենք մինչև 2015 թ-ի ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում: Մենք պետք է հասկանանք, որ թուրքերը ձեռքերը ծալած նստած չեն, թեկուզ Դավութօղլու այս Երևանյան այցը դրա վառ ապացույցն է: Եվ երևի դա է պատճառը, որ, երբ ասում են, որ Ահմեդ Դավութօղլուն փոխում է Թուրքիայի արտաքին քաղաքականության շեշտադրումները ես թերհավատորեն են մոտենում այդ հարցին: Սա կարելի է դիտարկել, որպես Թուրքիայի հերթական ավանտյուրան, կամ խաբկանքը ուղղված Հայաստանին, որի հիմքում միանշանակ ընկած է ցեղասպանության տարելիցի հետ կապված սրության թուլացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մենք պետք է վերջիվերջո հասկանանք, որ երբեք Թուրքիան Հայաստանի հետ առանց նախապայմանների չի խոսացել և երբեք չի էլ խոսելու, իսկ որոշ մարդկանց այն մտածելակերպը, որ Դավութօղլուն ամեն ինչ անելու է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները հաստատի առանց նախապայմանների առնվազն զավեշտ է առաջացնում…
Կարեն Թումանյան