Եվրամիությունը Հայաստանին 25 մլն եվրո ֆինանսական օժանդակություն կհատկացնի Panorama.am-ը գրում է.

Եվրոպական հանձնաժողովը «Արևելյան գործընկերության ինտեգրում և համագործակցություն» ծրագրի շրջանակում 87 մլն եվրո լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրելու Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային: Այս մասին հայտնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական  կայքը

Հատկացվող ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 87 մլն եվրո, որը կբաշխվի երեք երկրների միջև՝ Մոլդովային կհատկացվի 35 մլն եվրո, Վրաստանին՝ 27մլն եվրո, իսկ Հայաստանին՝ 25 մլն եվրո:

«Այս տարի երեք արևելյան գործընկերները խրախուսվեցին ժողովրդավարության վերափոխման գործում իրենց ջանքերի և հիմնարար արժեքներին հավատարիմ լինելու համար: Հույս ունենք, որ այս խումբը հետագայում կընդլայնվի: Լրացուցիչ ֆինանսավորում նշանակում է ավելի մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին և համատեղ նախագծերին, որոնք կոնկրետ օգուտներ կբերեն քաղաքացիների կյանքում»,- հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել