1990-ականներին տղամարդկանց շրջանում մեծ ճանաչվածություն էր վայելում «Փողի բույրը» անունով օծանելիքը: Գեղեցիկ տուփի մեջ անգույն հեղուկ էր, որը բացարձակ ոչ մի հոտ չուներ, չէ՞ որ փողը հոտ չունի: Սակայն հաշվի առնելով որոշ օծանելիքների գինը, այս խոսքը կարելի է վիճելի համարել: Օրինակ որպեսզի երջանկություն ունենաք գնելու Clive Christian Imperial Majesty օծանելիքը, ապա պետք է վճարեք այնքան, որքան կվճարեիք սուպերքարի համար` 215 հազար ԱՄՆ դոլար:
N10 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Straight to Heaven - Kilian white cristal: Արտադրում է Kilian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 225 դոլար: Նախատեսված է այն տղամարդկանց համար, ովքեր իսկապես գնահատում են ազատությունը:
N9 տղամարդու ամենաթանկ օծանելիքները միանգամից երկուսն են` Cologne pour le Matin և Cologne pour le Soir: Արտադրում է Maison Francis Kurkjian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 200 դոլար: Ինչպես ասում է ֆրանսահայ պարֆյումեր Ֆրանսիս Կուրկջյանը` օծանելիքը ստեղծելիս նա ոգեշնչվել է Ֆրանսուազա Սագանի «Բարև թախիծ» վեպից:
N8 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian 1872 Perfume Spray for Men: Արտադրում ` Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 310 դոլար: Օծանելիքի անվան 1872-ը ընկերության հիմնադրման տարեթիվն է: Այս օծանելիքը նախատեսված է շատ ակտիվ տղամարդկանց համար, ովքեր ունակ են շատ արագ բազմաթիվ որոշումներ կայացնել:
N7 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian "C" for Men: Արտադրում է Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 375 դոլար: Այս օծանելիքը արտադրվում է 2010 թվականից:
N6 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Kobe Xerjoff: Արտադրում է Xerjoff ընկերությունն Իտալիայում: Գինը 375 դոլար: Այս օծանելիքը արտադրվում է 2008 թվականից, նախատեսված է ուժեղ և ոճային տղամարդկանց համար:
N5 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Neroli Sauvage – Creed: Արտադրում է Creed ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 440 դոլար: Այս օծանելիքը արտադրվում է 1994 թվականից հայտնի պարֆյումեր Օլիվեր Կրիդի կողմից:
N4 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Ambre Topkapi: Արտադրում է Parfums MDCI ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 610 դոլար: Այս բույրը ուժի, իշխանության և հարստության խորհրդանիշ է:
N3 տղամարդու ամենաթանկ օծանելիքը Poivre Caron: Արտադրում է Caron ընկերությունը Ֆրանսիայում: Գինը երկու հազար դոլար: Poivre բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է պղպեղ: Այս բույրը պարունակում է սև պղպեղի, մեխակի, կարմիր պղպեղի և այլ համեմունքների բուրմունքներ: Poivre Caron օծանելիքը ունիսեքս է` նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:
N2 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian No.1 Pure Perfume for Men: Արտադրում է Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 2150 դոլար: Օծանելիքը նախատեսված է ուժեղ բնավորության տղամարդկանց համար: Այս օծանելիքից արտադրվել է ընդամենը 1000 օրինակ:
N1 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian Imperial Majesty Men: Արտադրում է Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 215 հազար դոլար: Այս օծանելիքը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաթանկ օծանելիք: Արտադրվել է ընդամենը 10 օրինակ: Օծանելիքը պարունակում է հազվադեպ բաղադրատարրեր, իսկ օծանելիքի շիշը մաքրագույն բյուրեղապակուց է: Շշի կափարիչը զարդարված է հինգ կարատանոց ադամանդներով: