Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 13-ին 3 բանկի զրկել է արտոնագրից: Այս մասին գրում է Վեդոմոստին: Այդ բանկերն են Ինվեստբանկը, Ծրագրային ֆինանսավորման բանկը և Սմոլենսկի բանկը: Երեք բանկերի հաճախորդներն իրենց գումարները կստանան մինչև Նոր տարի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 20-ին արտոնագրից զրկել էր Մաստեր բանկին:
Ինվեստբանկի գործունեությունը դադարեցվել է բանկի ֆինանսական վիճակը բարելավելու հեռանկարների բացակայության և իրավիճակի հետագա վաթարացումից խուսափելու համար:
Ծրագրային ֆինանսավորման բանկին լիցենզիայից զրկելու պատճառը վարկատուների պահանջները բավարարել չկարողանալն է:
Սմոլենսկի բանկն էլ իրացվելիության կորստի պատճառով չի կարողացել կատարել ներդրողների ու ավանդատուների առջև ստանձնած պարտավորությունները: