Ամերիկյան Time ամսագիրը կազմել է 2013 թվականի լավագույն աստղային զգեստների թոփ-10-ը: Ահա թե ինչպիսին է այն:

2013 թվականը Ջենիֆեր Լոուրենսի համար հաղթական էր. 24-ամյա դերասանուհին ստացավ իր առաջին Օսկարը, որին հաջորդեցին հոլիվուդյան լավագույն ռեժիսորների առաջարկները: Իսկ ահա Dior-ի այս զգեստով աղջիկը բարձրացավ բեմ` ստանալու իր մրցանակը:

Дженнифер Лоуренс

Քեյթ Միդլթոնը վաղուց է արժանացել նորաձևության քննադատների ջերմ ընդունելությանը: Եվ ահա Էմիլիա Ուիկսթեդի զգեստը, ըստ Time-ի խմբագրակազմի, արժանի է ցուցակի երկրորդ հորիզոնականին:

Кейт Миддлтон

Հիմնականում Ռիհաննան սիրում է շոկի ենթարկել մարդկանց իր անկեղծ զգեստներով, բայց Գրեմմիի մրցանակաբաշխությանը երգչուհին էլեգանտ էր, ինչպես երբեք: Ի դեպ այս զգեստը վերցված է Azzedine Alaia-ի 1997 թվականի հավաքածուից:

Рианна

75 տարեկան շատ քիչ կանայք կարող են հպարտանալ իրենց կառուցվածքով: Իսկ ահա Օսկարի մրցանակաբաշխության համար Ջեյն Ֆոնդան ընտրել էր Versace-ի դեղին զգեստը:

Джейн Фонда

Ամենից հաճախ Քեյթ Հադսոնին կարելի է տեսնել վառ գույնի զգեստներով, բայց «Ոսկե գլոբուսին» նա հայտնվեց Alexander McQueen սև զգեստով և գրավեց բոլորի ուշադրությունը:

Кейт Хадсон

Ի զարմանս բոլորի՝ Մայլի Սայրուսը նույնպես հայտնվել է այս ցուցակում: Եվ դա շնորհիվ Marc Jacobs-ի կանաչ զգեստի, որով նա հայտնվեց Fashion Group International ընթրիքին:

Майли Сайрус

Այս տարի Մերայա Քերրին անզգուշորեն կոտրել էր ձեռքը նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, բայց դա չխանգարեց 44-ամյա երգչուհուն հիանալի տեսք ունենալ:

Мэрайя Кери

Պաշտոնապես չափահաս դառնալով՝ Սելենա Գոմեսն ավելի ու ավելի հաճախ է սկսել կրել հրահրող զգեստներ, որոնց թվին է պատկանում Versace-ի զգեստը, որով նա հայտնվեց MTV Video Music Awards-2013 մրցանակաբաշխությանը:

Селена Гомес

Այս ցուցակի միակ տղամարդը նախկին մերկապարող Չենինգ Տատումն է: Օսկարի մրցանակաբաշխությանը նա հայտնվեց Gucci սմոքինգով, որով աննկարագրելի գեղեցիկ տեսք ուներ:

Ченнинг Татум

Բեյոնսեի կրտսեր քույրը հայտնի է իր նորաձև զգեստներով. 27-ամյա Սոլանժի ամեն զգեստ հիացնում է նորաձևության քննադատներին:

Соланж Ноулз

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել