Այսօր համացանցը երաշխավորում է, որ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ կարող են տեղեկացված լինել աշխարհում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու զարմանալի  իրադարձությունների մասին: Կարող ենք վստահորեն ասել, որ 2013թ.-ի ընթացքում բավականին հետաքրքիր ու զարմանալի իրադարձություններ են տեղի ունեցել: Ձեզ համար լուսանկարներով առանձնացրել ենք 2013թ.-ին աշխարհում տեղի ունեցած ամենահետաքրքիր ու զարմանալի իրադարձությունները:

 80  Հունվարի 3, 2013թ.: Ավստրալիայի Դարլին Հարբորի ափերին երևաց հսկայական ռետինե բադիկ: 15 մ բարձրություն 18մ լայնությոուն ունեցող այս լողացող արձանի հեղինակը արվեստագետ Ֆլորենտին Հոֆմանն է:


 79  Հունվարի 4, 2013թ.: Հարավային Տասմանիայի Դունալեյ բնակավայրում մոլեգնացող հրդեհից Թեմմի Հոլմսը թոռների հետ պատսպարվել են ջրի մեջ:


 78  Հունվարի 6, 2013թ.: Հանգզուի կենդանաբանական այգու առյուծների արձագանքը զբոսաշրջիկների` նրանց վրա ձնագնդեր նետելուն:


 77  Հունվարի 4, 2013թ.: Վլադիմիր Ֆրանցը` չեխ արվեստագետ, երգահան ու Չեխիայի նախագահի թեկնածուն Պրահայում ներկայանում է նախընտրական բանավեճին:


 76  Հունվար 10, 2013թ.: 5-ամյա Սաո Դոանը հետևում է, թե ինչպես է մայրը լուսանկարում Ֆլորիդայի Սեյնթ Պիտերսբուրգի մանկական հիվանդանոցի պատուհանները լվացող Սարդ-Մարդուն:


 75  Հունվարի 11, 2013թ.: Պանդայի հագուստով աշխատակիցը սահում է Չինաստանի Հեյլոնգջիանգ նահանգի Հարբինում կայացող Սառույցի ու ձյան միջազգային փառատոնի ժամանակ:


 74  Հունվար 15, 2013թ.: Նյու-Յորքի Սթեյթեն կղզում Սենդի փոթորիկից Դորին Լագնոսի վնասված տունը ոչնչացվում է քանդող մեքենայով:


 73  Հունվարի 17, 2013թ.: Կողոպտիչների կողմից թունելում բացված անցք՝ Բեռլինի բանկի ավանդների սենյակ ներխուժելու համար:


 72  Հունվարի 20, 2013թ.: Իսպանիայում անցկացվող Ջարամպլասի փառատոնի ժամանակ  մարդիկ շաղգամներ են նետում Ջարամպլասի վրա, ով անցնում է Պիորնալի փողոցներով:


 71  Հունվար 22, 2013թ.: Բենգազիում լիբիացի անտուն ընտանիքների բնակության տարածքի այրվելուց հետո մարդն իր ձեռքերում է պահել այրված երկու թռչունների: 


 70  Հունվար 23, 2013թ.: Բելոռուսիայի Մինսկի ներքին գործերի նախարարության զինվորական բազայում, մինչև զինվորներին բաժանելը, Օրթոդոքս եկեղեցու վանականը օրհնում է զենքը: Այս ավանդական արարողությանը 325 բելառուս զորակոչիկներ են մասնակցել:


 69  Հունվար 23, 2012թ.: «Ջոկեր» խաղալիքը ցուցադրության է հանվել Լոնդոնի Օլիմպիա խաղալիքների ցուցահանդեսին:


 68  Հունվար 24, 2013թ.: Իրանի Շիրազ քաղաքում` հրապարակում, պաշտոնյաները գողության համար իրականացնում են դատարանի կողմից նշանակված մատների հատման պատիժը: 29-ամյա տղամարդը մեղադրվում էր քաղաքում կողոպուտներ իրականացրած 10 հոգանոց հանցախմբի անդամը լինելու մեջ: Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, ունեցվածքի բռնագրավման ու երեք մատների հատման:


 67  Հունվար 24, 2013թ.: Ուկրաինական ազգային կրկեսի շների պարի ներկայացումը Կիևում:


 66  Հունվար 24, 2013թ.: Կայանման տեղի չափման գործիքները կանգնեցված են ավազի մեջ՝ Նյու-Ջերսիի ծովափնյա զբոսայգու տարածքում, որն  ամբողջովին կործանվել էր Սենդի փոթորիկից: Այն տեղի էր ունեցել նախորդ տարվա աշնանը:


 6 Հունվար 24, 2013թ.: Ճանճը հայտնվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ճակատի հենց կենտրոնում, այն ժամանակ, երբ նա ելույթ էր ունենում Վաշինգթոնի Սպիտակ Տանը:


 64  Հունվարի 24, 2013թ.: 1953թ.-ի հունիսի 2-ին Եղիզաբեթ երկրորդ թագուհու թագադրության արարողության ժամանակ 2-ամյա արքայադստեր` Աննայի կրած զգեստը Բուքինգեմյան պալատի գահակալական սենյակում:


 63  Հունվարի 28, 2013թ.: Ամերիկացի սերֆերը Գարեթ Մքնամարան Պորտուգալիայի Նազարեի Պլայա դե Նորտե լողափին՝ ալիքի վրա:


 62  Հունվարի 29, 2013թ.: Նիդերլանդների Բեատրիքս թագուհու պաստառից կտրված կերպարը՝ կանգնեցված Գրավենդիլի Օրանխե թանգարանի պատի մոտ:


 61  Հունվարի 29, 2013թ.: Ավստրալիայի Քուինսլենդի Կորնուբիայում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ տղամարդը սպա լողավազանի ծածկի վրա տեղափոխում է իր հեռուստացույցը:


 60  Հունվարի 29, 2013թ.: Ղազախստանի Ալմաթի քաղաքից դուրս տեղի ունեցած ավիավթարից հետո ձյան վրա մնացած արյան հետքերը: Թանձր մառախուղի և վատ տեսանելիության հետևանքով ուղևորատար ինքնաթիռի կործանման արդյունքում բոլոր 21 ուղևորները զոհվել են:


 59  Հունվարի 31, 2013թ.:  Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհանուկի թաղման արարողությունից առաջ կինը նստած աղոթում է, մինչ մյուս կանայք սափրում են նրա գլուխը՝ ի նշան մահը ողբալու:


 58  Փետրվարի 1, 2013թ.: Սանկտ-Պետերբուրգի կրկեսում մոսկովյան կրկեսի 11-ամյա Մաշա անունով արջուկը փորձում է պարանի վրա քայլելու ներկայացումը:


 57  Փետրվարի 3, 2013թ.: Կենդանաբանական այգու տերը` Էմանուել Տանգկոն Մետրո Մանիլայի Մալաբոն բնակավայրի իր ննջասենյակում օձերի համար գիրք է կարդում:


 56  Փետրվարի 4, 2013թ.: Գրեյ Ֆրայերի պեղումների ժամանակ հայտնաբերված գանգը, որը  պատկանել է Ռիչարդ երրորդ արքային:


 55  Փետրվարի 5, 2013թ.: Լուսանկարում պատկերված է «Ռեքսը»` առաջին «բիոնիկական մարդը», որը գտնվում է Լոնդոնի գիտությունների թանգարանում: 1 միլիոն դոլար արժողությամբ այս հումանոիդը մարդու կառուցվածք ունի, շարժական վերջույթներ, արհեստական արյուն` գործող արհեստական արյան շրջանառությամբ, արհեստական ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, ողնաշար ու շնչափող:


 54  Փետրվարի 5, 2013թ.: Գվատեմալայի որմնախորշերով գերեզմանատանը  պատին հենված է գերեզմանից հանված մումիֆիկացված մարմին: Գերեզմանատան աշխատակիցները որմնախորշերրից հանում են այն մարմինները, մինչև  որ հարազատները կգան ու կվճարեն դրանք նորից գերեզմանում տեղավորելու համար:


 53  Փետրվարի 5, 2013թ.: Ռուսաստանի Սիբիրի Կրասնոյարսկ թիվ 317 մանկապարտեզում երեխաները՝ մարզիչ Մարգարիտա Ֆիլիմոնովայի հսկողությամբ, իրենք իրենց վրա սառը ջուր են լցնում: Այնտեղ այդ պահին օդի ջերմաստիճանը կազմում էր ցելսիուսի սանդղակով -23 աստիճան:


 52  Փետրվարի 8, 2013: Իդոնեզիայի Արևելյան Ջավայի Սուրաբայա նավահանգստում ձիերին կռունկի միջոցով նավից տեղափոխում են փոխադրող մեքենայի մեջ:


 51  Փետրվարի 9, 2013թ.: Տնանկ Բրատիսլավ Ստոյանովիչը մոմերը ձեռքին նստած է Սերբիայի Նիս փոքր քաղաքի գերեզմանատանը գտնվող իր ստորգետնյա կացարանում:


 50  Փետրվարի 11, 2013թ.: Իսպանիայի հյուսիսարևմտյան Լազա գյուղում «Օ Էնտրոիդո» փառատոնի ժամանակ մարդիկ զվարճանում են միմյանց վրա կրակմարիչներ բացելով:


 49  Փետրվարի 14, 2013թ.: Կարի Ուեբը սպասում է, որպեսզի կենգուրուները մաքրեն Ավտրալիայի Կամբերա բնակավայրում գտնվող Կամբերայի գոլֆի թագավորական ակումբի խաղադաշտը:


 48  Փետրվարի 14, 2013թ.: Մեքսիկայում՝ Սբ. Վալենտինի օրը, մերկ մոդելը նկարչության դասին երեխաների համար բնորդուհի է ծառայում:


 47  Փետրվարի 15, 2013թ: Երկնաքերի հետքը Չելյաբինսկում: Ռուսաստանի Ուրալյան լեռների վրայով ընկնող երկնաքարի սուր պայթյունի հետևանքով և ջարդված ապակուց, մոտ 100 մարդ էր վիրավորվել:


 46  Փետրվարի 17, 2013թ.: Գերմանիայի առաջին թիմը Ավստրալիայի երկրորդ թիմի հետ ստորջրյա հոկեյի առաջնության ժամանակ Ավստրիայի Ուիսենսի լճում: Ստորջրյա հոկեյը խաղում են սառույցով պատված լճերի մեջ հակառակ կողմից:


 45  Փետրվարի 24, 2013թ.: Ինդոնեզիայի Սումատրայում գտնվող արգելոցում,  մինչև խոզին ուտելը, վագրը խաղում է նրա հետ:


 44  Փետրվարի 26, 2013թ.: Կենտրոնական Գերմանիայի Մուենդեն Հենովերչում հատված ծառը տեղափոխվում է ուղղաթիռով:


 43  Փետրավարի 26, 2013թ.: Էբիդ անունով հաշմանդամ շնիկը հատուկ իր համար նախագծված անվավոր սարքով Հորդանանի Ամման բնակավայրում գտնվող կենդանիների պահպանման կենտրոնում: Շնիկը, ում անունը նշանակում է «սպիտակ», տեղափոխվել է այս կենտրոն ու հոսպիտալացվել այն բանից հետո, երբ նրա ողնաշարին հրազենային հարված է ստացել:


 42  Փետրվարի 28, 2013թ.: Գորիլայի ներկված եղունգներով ձեռքը բռնագրավված ԱՄՆ ձկների ու վայրի բնության ծառայության իրավական աշխատակիցների կողմից՝ Մերիլենդի Բալտիմորում գտնվող նրանց գրասենյակում:


 41  Փետրվարի 28, 2013թ.: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ու NBA-ի նախկին աստղ Դենիս Ռոդմենը զրուցում են Փհենյանում տեղի ունեցող բասկետբոլի առաջնության ժամանակ:


 40  Մարտի 5, 2013թ.: Չինաստանի Հանգզույի Ժեջյանգի Հանգզու կենդանաբանական այգում օձերի կերակրելու ժամին մուկը բարձրանում է մյուս մկանը կուլ տալ ցանկացող օձի գլխին: Մկանը չի հաջողվել փրկել ըննկերոջը, քանի որ դրան կուլ է տվել մյուս օձը:


 Շարունակելի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել