Եթովպիայում նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրում անօրինական է համարվում Skype-ի, Google Talk-ի եւ այլ VoIP-ցանցերի օգտագործումը:
Այս կանոնը խախտողներին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Օրենքն աֆրիկյան պետության իշխանությունների կողմից ընդունվել էր դեռեւս նախորդ ամիս, սակայն մինչ այս անհայտ էր Եթովպիայի սահմաններից դուրս, հայտնում է CNews-ը:
VoIP-ցանցերի կիրառման արգելքը մտցվել է «ազգային անվտանգության խախտման նկատառումներից ելնելով», ինչպես նաեւ հեռահաղորդակցման ոլորտում պետական մենաշնորհի պաշտպանության առումով: Բացի դրանից, օրենքը նաեւ արգելում է «ձայնա- եւ տեսաթրաֆիքի փոխանցումը սոցիալական լրատվամիջոցներով»:
Այժմ Եթովպիայում գործում է միայն մեկ համացանցային փրովայդեր` պետական Ethio Telecom-ը, որն ակտիվորեն զտում է քաղաքացիների իրավունքը համացանց` արգելափակելով որոշ լրատվամիջոցների պաշտոնական կայքերը, տեղական իշխանություններին ընդդիմադիր բլոգները եւ այլն: