«Ոստիկանության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը շարունակում է քննել «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի գործը։ Տեղեկացանք, որ 3 օր առաջ նոր մեղադրյալ է ներգրավվել՝ ընկերության գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանը, որին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար (Քրօր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով)։ Գլխավոր հաշվապահից ընդամենը քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել։ Գործով միակ կալանավորվածը «Կենտրոն մաքրության» տնօրեն Սամվել Հովհաննիսյանն է։ Եվս 5 աշխատակցի խարդախության հոդվածով մեղադրանքներ են առաջադրել։

Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատասխանատու էր Կենտրոն վարչական շրջանի սանիտարահիգիենիկ վիճակի համար, սակայն աշխատելու փոխարեն այստեղ պետական գումարների հափշտակությամբ, փողերի լվացմամբ են գբաղվել»,–գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել