Լողազգեստը վաղուց արդեն դադարել է «լողալու գզեստ» կոչվելուց: Այսօր այն նորաձև հագուստ է, և ցույց է տալիս իր
« տիրուհու » ճաշակը: Այս ամենի հետ մեկտեղ լողազգեստը պետք է հարմարավետ լինի:
Լողազգեստով կինը միշտ գրավում է ծովափում հանգստացող տղամարդկանց ուշադրությունը, որքան գրավիչ է լողազգեստը, այնքան մեծ է ուշադրությունը
Մոդելավորողներն այս ամառ առաջարկում եմ կրել գծավոր լողազգեստներ, վառ գույներով և փայլուն կտորներով: Բայց եթե դուք զանազանության սիրահար եք, ապա կարող եք ունենալ միանգամից երկուսը` մեկը գունավոր, մյուսը` միագույն:
Իսկ ինչպիսի՞ լողազգեստ ընտրել`
• Շատ խոշոր կրծքեր ունեցող կանանց խորհուրդ է տրվում ընտրել երկաթներով կրծքկալներ: Նման լողազգեստին ավելացրեք կուլոն և լողափում կլինեք ամենագեղեցիկը:
• Կլոր կոնքեր և գեղեցիկ երկար ոտքեր ունեցող աղջիկներին խորհուրդ է տրվում կրել կոնքերի կապիչներով կիսավարտիքներ
• Իսկ եթե ունես երազելի, մոդելային արտաքին, ապա ցանկացած լողազգեստը քեզ հարմար է:
• Եթե ունեք գեղեցիկ ուսեր և ձեռքեր, ապա ընտրեք պարանոցին կապվող կապիչներով լողազգեստ, իսկ կերպարն ավելի ընդգծելու համար, չի խանգարի մեծ թևնոցներ կրելը:
Հ.գ. armladies-ը խորհուրդ է տալիս վայելել ամառը ճիշտ ընտրված լողազգեստով: Եվ հաճելի հանգիստը, բնավ, լողազգեստի գեղեցկության հաարցում չէ: