«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 11-ին Երևանի կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից մի կին ու տղամարդ բոլորի աչքի առջև անցորդ երեխայից գողացել են նրա թանկարժեք հեռախոսը։ Ստեփանը (նրան այդպես է կանչել տիկինը) ուժգին հարվածել է երեխային։ Ավելի ուշ, երբ հետաքրքրվեցինք դեպքի մանրամասներով պարզվեց, որ այդ երեխան Երևանի 97 հատուկ դպրոցի աշակերտ է։ Իրավապահներից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գողությանը մասնակից կնոջ անունը Լիլիթ է, որը Երևանի Հ. Պարոնյանի անվան պետական-երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել