Շատերը ձյունամաքրման տեխնիկային վերաբերվում են, ինչպես մանկությունում սպասում էին Ամանորին Ձմեռ Պապիկին, անպայման ուզում են, մի տեղ կանգնի, որ իրենք տեսնեն, կամ էն ամենապիկ ժամերին իրենց աչքի դեմը մաքրի, կամ էլ իրենց տուն գնալու ժամին իրենց մեքենային զուգահեռ աշխատի: Օրվա ընթացքում հանդիպեցի այսպիսի արտահայտություների՝ այս փողոցով անցա, ձնամաքրող մեքենա չտեսա, այս փողոցում աղի բաղադրությունը քիչ էր, այս փողոցում հաստ ձյան շերտի ներքո ուժեղ մերկասառույց էր: Այնպիսի տպավորություն է, որ ձնամաքրման փորձագետների հետ գործ ունենք: Այ ցավներդ տանեմ, փոխանակ օգնեք, ամառային անվադողերով չերթևեք, ուզում եք ձեր ուզած ժամին, ձեր ուզած փողոցում ձնամաքրման տեխիկա տեսնել, որ տեխնիկան կանգնի, դուք էլ նայեք՝ ինչպես է մաքրում կամ աղ ցանում, ձնամաքրման աշխատանքներին օրվա 24 ժամն էլ չի հերիքի: Թողեք մարդիկ աշխատեն, որ մենք էլ հանգիստ գնանք տուն, աշխատանքի և մեր գործերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել