A1plus.am-ը գրում է.
Մինչ Սերժ Սարգսյանը փորձում է հավատարիմ մնալ Մաքսային միությանն անդամակցելու իր խոստմանը, Վիլնյուսյան գագաթնաժողովն ամփոփող համաժողվում ՀՀ ԱԳ ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն այսօր վստահեցրեց. «Եվրոպական մոդելով պետություն կառուցելու ձգտումն անշեղելի է»։
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես վստահ է, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակվելու է, սակայն այն ոլորտներում, որոնք խնդիր չեն ստեղծի ՄՄ-ին անդամակցելու հարցում. «Երեկ Եվրախորհրդարանը ստորագրեց, վավերացրեց նոր փաստաթուղթ, որով Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցել Եվրամիության որոշ ներքին ծրագրերի՝ կրթական, մշակութային և այլ»։
Սակայն ստեղծված իրավիճակը չի բավարարում Եվրոպական ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանին։
Նյութի աղբյուր՝ http://www.a1plus.am/am/politics/2013/12/12/hh-em
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել