— Բարև: Խնդրում եմ հեռախոսափողը մի դիր:
— Ի՞նչ ես ուզում: Ես քո շաղակրատության ժամանակը չունեմ: Արագ ասա:
— Ես այսօր բժշկի մոտ եմ եղել…
— Եվ ի՞նչ նա Քեզ ասաց:
— Հղիությունս հաստատվեց, արդեն 4-րորդ ամիսն է:
— Իսկ ես Քեզ ինչո՞վ կարող եմ օգնել: Ինձ պրոբլեմներ պետք չեն: Ազատվիր:
— Ասացին ուշ է արդեն: Ի՞նչ անեմ:
— Մոռացիր իմ հեռախոսահամարը:
— Ինչպե՞ս մոռանամ: Ալո - ալո:
— Բաժանորդը գտնվում է ռադիոծած…
Անցավ երեք ամիս
- Բարև փոքրիկ:
- Բարև, իսկ ո՞վ ես դու:
- Ես Քո Պահապան Հրեշտակն եմ:
- Իսկ ումի՞ց ես Դու ինձ պաշտպանելու: Ախր ես այստեղից ոչ մի տեղ չեմ կարող գնալ:
- Դու շատ զավեշտալի ես: Ինչպե՞ս ես այդտեղ ապրում:
— Ես՝ լավ: Իսկ այ մայրս ամբողջ օրը լաց է լինում:
- Մի անհանգստացիր, փոքրիկ, մեծերը միշտ էլ ինչ որ բանից դժգոհ են լինում: Դու ամենակարևորը՝ շատ քնի, ուժ հավաքիր, դրանք Քեզ դեռ պետք են գալու:
— Իսկ Դու տեսե՞լ ես իմ մայրիկին: Ինչպիսի՞ն է նա:
— Իհարկե, Ես միշտ քո կողքին եմ: Քո մայրը շատ գեղեցիկ է և շատ երիտասարդ:
3 ամիս անց
— Այս ինչ ես անում: Ոնց որ մեկը արմունկիդ խփի: Արդեն երկրորդ բաժակն ես թափում: Այսքան օղի փչացրեցիր:
— Հրեշտակ, այստե՞ղ ես:
— Իհարկե:
— Կարծես թե այսօր մայրս շատ վատ է... Ամբողջ օրը լաց է լինում ու ինքն իր հետ վիճում:
— Իսկ Դու ուշադրություն մի դարձրու: Պատրաստ չե՞ս արդեն լույս աշխարհ գալու:
— Կարծես թե արդեն պատրաստ եմ, սակայն շատ եմ վախենում: Բա որ հանկարծ մայրս ինձ տեսնելուց հետո ավելի անտրամադիր դառնա:
— Ի՞նչ ես ասում, նա անպայման կուրախանա: Մի՞թե կարելի է չսիրել այնպիսի փոքրիկի, ինչպիսին Դու ես:
— Հրեշտակ, իսկ ի՞նչպես է այնտեղ: Ի՞նչ է այնտեղ, մորիցս դուրս:
— Այստեղ հիմա ձմեռ է: Շուրջ բոլորը սպիտակ, սպիտակ է և գեղեցիկ փաթիլներ են թափվում: Շուտով ինքդ կտեսնես:
— Ես պատրաստ եմ այդ ամենը տեսնել:
— Դե, փոքրիկ, ես սպասում եմ Քեզ:
— Ցավում է, վախենում եմ:
— Վայ, մամա ջան, ախր շատ է ցավում: Օգնեք ինձ, գոնե որևե մեկդ… Ի՞նչ եմ այստեղ մենակ անելու: Օգնեք, ցավում է…
Փոքրիկը շատ արագ ծնվեց, առանց որևե մեկի օգնության: Երևի նա շատ էր վախենում մորը ցավեցնել:
Մեկ օր անց, երեկոյան, քաղաքի արվարձաններից մեկում, բնակելի տներից ոչ շատ հեռու՝
— Որդիս, ինձ վրա մի նեղացիր: Հիմա ժամանակներն են այդպես, մենակ ես չեմ այսպիսին: Ախր ի՞նչ պիտի անեմ ես քո հետ: Դեռ ամբողջ կյանքս առջևում է: Իսկ Քեզ համար մեկ է՝ Դու ուղղակի կքնես ու վերջ…
— Հրեշտակ, իսկ ու՞ր գնաց մայրս:
— Չգիտեմ, հանգստացիր, հիմա նա կվերադառնա:
— Հրեշտակ, իսկ ինչու՞ է Քո ձայնը դողում: Դու ի՞նչ է լաց ես լինում: Հրեշտակ, խնդրում եմ, շտապեցրու մայրիկիս, այստեղ շատ ցուրտ է:
— Ոչ, փոքրիկ, լաց չեմ լինում, Քեզ թվաց, հիմա կկանչեմ: Իսկ Դու ուղղակի մի քնիր, Դու լաց եղիր, բարձր բարձր:
— Ոչ, Հրեշտակ, ես լաց չեմ լինի, մայրս ասաց, որ պետք է քնեմ:
Նույն ժամանակ, այդ վայրի մոտակայքում գտնվող հինգհարկանի շենքերից մեկի բնակարաններից մեկում՝ ամուսիններ էին վիճում՝
— Ես Քեզ չեմ հասկանում: Ու՞ր ես ուզում գնալ: Դրսում արդեն մութ է: Դու անտանելի ես դառել՝ հիվանդանոցից վերադառնալուց հետո: Սիրելիս, մենակ մենք չենք այդպիսին, հազարավոր ընտանիքներ ունեն անպտղություն ախտորոշումը: Եվ նրանք ինչ որ կերպ ապրում են:
— Խնդրում եմ Քեզ, հագնվիր՝ գնանք:
— Ու՞ր:
— Ես չգիտեմ ուր: Ուղղակի զգում եմ, որ պետք է ինչ որ տեղ գնամ: Հավատա ինձ խնդրում եմ:
— Լավ, վերջին անգամ: Լսու՞մ ես, վերջին անգամ եմ Քո քմահաճությամբ շարժվում:
Շքամուտքից մի զույգ դուրս եկավ: Առջևից մեծ քայլերով գնում էր կինը: Նրա հետևից տղամարդը:
— Սիրելիս, ինձ մոտ այնպիսի զգացողություն է, կարծես թե գնում ես նախապես ընտրած ճանապարհով:
— Չես հավատա, բայց կարծես ինչ որ մեկը ձեռքիցս բռնած տանում է ինձ:
— Դու ինձ վախեցնում ես: խոստացիր, որ վաղն ամբողջ օրը անկողնում անց կացնես: Ես կզանգեմ Քո բժշկին:
— Լռիր… լսու՞մ ես, ինչ-որ մեկը լաց է լինում:
— Այո, երեխայի լացի ձայն է լսվում:
— Փոքրիկ, բարձր լաց եղիր: մայրդ մոլորվել է, բայց շուտով կգտնի քեզ:
— Հրեշտակ, իսկ Դու որտե՞ղ էիր: Ես կանչում էի Քեզ: Ես բոլորովին սառչել եմ:
— Գնացել էի մայրիկիդ հետևից: Նա արդեն մոտ է:
— Աստված իմ, ախր իրոք երեխա է: բոլորովին սառչել է, արագ տուն տանենք: Սիրելիս, Աստված մեզ Փոքրիկ ուղարկեց:
— Հրեշտակ, իմ մայրիկի ձայնը փոխվել է:
— Սովորիր, փոքրիկ, սա Քո ՄԱՅՐԻԿԻ իսկական ձայնն է:
Ալեքս Ալեմանի