Մոտ մի տարի ա՝ բոլորն իրար փռթում են էն թեմայով ԵՄ ասոցացում ա մեր համար լավ լինելու, թե Մաքսային միությունը։ Իրականում ո՛չ էն, ո՛չ էլ էն։ Ասոցացվելով՝ մենք լավագույն դեպքում լինելու ենք ռումինական բառդակ Մաքսային միությունում, ուր հիմա գնում ենք, լինելու ենք նույն տիպի չուռկա, ոնց կանք, կամ էլ ավելի դեգրադացվելու ենք։
Տարբերակներից ոչ մեկը մեզ չի դարձնի ո՛չ դիմացինին ու օրենքը հարգող սկանդինավ, ո՛չ էլ կարգապահ ու մաքրասեր բելառուս։ Որտև քաքը, որը մենք ուտում ենք մի քանի տասնամյակ, պայմանավորված ա ոչ թե երկիրներից որևէ մեկի հետ ունեցած մաքսային ռեժիմներով, այլ առաջին հերթին նրանով, որ մեր հասարակությունը բարոյալքված, կեղծագույն արժեքներով ապրող, հարկայինի տեսուչ դառնալ երազող հասարակություն ա։
Մեր մաքրասիրությունն ավարտվում է տանը, լավագույն դեպքում՝ պադյեզդում, իսկ Գառնու ձորի մաման կարելի ա լացացնել։ Մեզ չի դզում, երբ հարևանի էրեխեն ծանոթով պաշտոն ա ստանում, բայց ոչ մեկս, այդ թվում՝ ես, էդ պաշտոնից չենք հրաժարվի։ Նենց որ, կրկնեմ, մենք օրինապաշտության երազանքների տակ սեփական կոմպլեքսներն ու արատները հմտորեն թաքցնող հասարակություն ենք, ու մինչև էդ չգիտակցենք, սենց էլ մնալու ենք կամ ավելի վատ։ Թարգել ա պետք էդ կռիվները։
Ու ուշադրություն դարձրեք՝ սա հայ ժողովրի մասին չի։ Հին Սփյուռքին մեր արատները բնորոշ չեն, իսկ մեր հետ ապրող ռուսներին ու եզդիներին՝ էն էլ ոնց։ Նենց որ էդ ամեն ինչի խնդիրները մի փնտրեք Հայ Գեների ու չգիտեմ՝ ինչի մեջ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/782732901753233
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել