Չնայած հագուստի մեջ թվացյալ պարզունակության՝ ձմռանը կարելի է օգտագործել բազմապիսի աքսեսուարներ, որոնք բազմազանություն կմտցնեն ցանկացած կերպարի մեջ:
Տաք շարֆն ու գլխարկը ձմռան անփոխարինելի աքսեսուարներն են: Իսկ որպեսզի դրանք ոչ միայն կատարեն իրենց պարտականությունը, այլև դառնան կերպարի շարունակությունը, առաջարկում ենք ծանոթանալ դիզայներների վերջին հավաքածուների ոճային տարբերակներին:
Նորաձև գլխարկներ
Այս սեզոնին նորաձև գլխարկները զարմանք են առաջացնում: Իհարկե, նորաձև հավաքածուներում իրենց արժանի տեղն ունեն նաև դասական մոդելները, բայց հիմնականում դիզայներներն առաջարկում են բավականին էքստրավագանտ մոդելներ:
Գործած գլխարկներ
Գործած գլխարկներն ամենապրակտիկ աքսեսուարներն են, որոնք ճիշտ ընտրության դեպքում կսազեն ցանկացած կնոջ: Նման գլխարկները սազում են ինչպես մուշտակներին, այլև խիստ վերարկուներին:
Սպորտային ոճի սիրահարները կհավանեն նաև լակոնիկ գործած գլխարկները, որոնք այս ձմեռ ընդունված է կրել մի-փոքր իջեցված ձևով: Բազմաթիվ բրենդներ առաջարկում են նման տարբերակներ:
Բայց չնայած իրենց սպորտային բնույթին՝ դրանք ներդաշնակ կնայվեն կանացի և էկլետիկ կոմպլեկտների հետ, ինչպես նաև միլիտարի ոճի հետ: Դիզայներները սպորտային գլխարկներին ավելացրել են փետուրներով և քարերով զարդեր, ինչն ավելի վառ է դարձնում կերպարը:
Ակտուալ են նաև գրանժ ոճում գործած գլխարկները, որոնք պետք է կրել թեքությամբ:
Ֆրանսիական շիկի սիրահարները կհավանեն ոճային, երբեմն նաև էքստրավագանտ բերետները:
Նորաձևության սիրահարները կհավանեն նաև մեծ բերետները պոմպոնով կամ վառ ժակկարդյան նախշով:
Օրիգինալության սիրահարներն ուշադրություն կդարձնեն գործած գլխարկների անսովոր մոդելներին:
Մորթե գլխարկներ
Մորթին այս սեզոնին բացարձակ միտում է: Այն ոչ միայն կտաքացնի ցուրտ եղանակին, այլև կերպարին շքեղություն և էլեգանտություն կհաղորդի:
Ականջներով գլխարկը (ушанка) ամենասպասված միտումն է: Դիզայներներն առաջարկում են փափուկ մորթով գլխարկներ, որոնք կարելի է համադրել սպորտային բաճկոնների հետ:
Որոշ մոդելներ հարմար են նաև երեկոյան կերպարների համար:
Նման գլխարկները կարվում են ոչ միայն երկար ու հարթ մորթու, այլև այս սեզոնին հայտնի դարձած կարակուլից, թավշի և կաշվի համադրությամբ:
Անսովոր կնայվեն նաև օրիգինալ գլխարկ-սաղավարտները բազմագույն մորթուց` կարմիր, կապույտ, կանաչ, երկնագույն և այլն:
Նորաձև են նաև ընդարձակ մորթե գլխարկները ասիմետրիկ դետալներով, որին երկար պոչերով:
Շատ կանացի միտում են ջրաքիսից մորթե բազմագույն գլխաշորերը: Նման գլխարկը հիանալի կհամադրվի 50-ականների ոճով վերարկուի հետ: