1360880935

Մեքենաները տարբեր զգացումներ կրող են առաջացնել մարդկանց մոտ ու տարբեր նպատակներով են արտադրվում: Որոշ մեքենաներ, օրինակ, արտադրվում են հնարավորինս շատ մարդկանց տեղավորելու ու տեղափոխելու համար, մյուսները շեշտը դնում են արագության վրա, որոշ մեքենաներ էլ արտադրվում են, որպեսզի ցույց տան մարդկանց որոոշակի դասի պատկանելը: Եվ մեքենաներ էլ կան, որոնք արտադրվում են զուտ գեղեցկության համար:
Թերևս բոլորն են դեռ մանուկ հասակից երազանք ունեցել ունենալ մեքենա ու դրա փոքր մոդելը խնամքով պահել տանը:
Այս հոդվածում առանձնացրել ենք հենց այդպիսի լավագույն կամ ցանկալի մեքենաները: Ներկայացվող այս մեքենաները նախագծվել են այն ժանանակ, երբ  դիզայներներին մեծ հնարավորություն էր տրված արտահայտել իրենց երևակայությունը:

 1  1938թ.-ի «Delahaye 165 Roadster»

1360880935

Ֆիգոնին և Ֆալասչին ավտոարտադրության մեջ իսկական արվեստագետներ էին, ովքեր աշխատել են  «Bugatti», «Delage», «Rolls-Royce», «Talbot Lago» և «Delahaye» ավտոարտադրող ընկերությունների հետ: Իսկապես, դժվար է ընտրել, թե «F&F Delahayes» ավտոարտադրող ընկերության արտադրված մեքենաներից ո՞րն է լավագույնը կամ ամենացանկանալին: Այնուամենայնիվ, մենք որոշեցինք ընտրել 1938թ.-ի Delahayes 165 Roadster կարմիր մեքենան, որը հրաշալի ներկայացնում է Ֆիգոնիին ու Ֆալասչիին:

 2  1955թ.-ի «Mercedes-Benz 300 SL Coupe»

1360880935

Այս մոդելի ամենատպավորիչ մասը թերևս աչքի ընկնող դիզայնով դռներն են: Այս երկդռնանի մեքենան, այնուամենայնիվ, բացի իր գեղեցիկ դիզայնից նաև նախագծված էր որպես արագընթաց մեքենա, որն օգտագործվում էր մրցարշավների ժամանակ:

 3  1936 թ.-ի «Bugatti 57SC Atlantic»

1360880935

Մոտ երկու տարի առաջ «36 Bugatti 57SC Atlantic»-ը ճանաչվեց աշխարհի ամենաթանկ մեքենան, այն բանից հետո, երբ վաճառվեց 30 միլիոն դոլարով: Կարծիք կա է, որ աշխարհում այս մեքենայի միայն երկու օրինակ է պահպանվել:

 4  1961թ.-ի «Jaguar E»

1360880935

Էնզո Ֆերարին այս մեքենան նկարագրել է որպես երբևէ արտադրված ամենագեղեցիկ մեքենան: Դե իսկ մենք նրա հետ չենք ուզում վիճել:

 5  1967թ.-ի «Alfa Romeo 33 Stradale»

1360880935

«Alfa Romeo»-ի մեքենաները մշտապես տարբերվում են իրենց գեղեցիկ դիզայնով, իսկ կոնկրետ «33 Stradale»-ը, թերևս, ամենագեղեցիկն է: Այս կոնցեպտի գաղափարը այն է, որ այս մեքենան դուրս գար  փողոցային մրցարշաների:

 6  1948թ.-ի «Cadillac 62 Saoutchik Cabriolet»

1360880935

Ժակ Սաոթչիկը, իսկապես, հրաշալի մեքենաների նախագծեր է ստեղծել՝ 1928թ.-ի «Mercedes-Benz 680S»-ից մինչև 1948թ.-ի «Delahaye 175s Coupe»-ը: Նա ծնվել է Ուկրաինայում ու 1906թ.-ին Փարիզում արդեն իր սեփական փոքր ավտոարտադրող ընկերությունն ուներ: Նրա նախագծած ավտոմեքենաները բավականին համարձակ դիզայն ունեն ու արտացոլում են նախագծողի մտածելակերպն ու էությունը:

 7  1938թ.-ի «Talbot-Lago T150 CSS Teardrop Coupe»

1360880935

30-ականների ևս մեկ գեղեցիկ դեկորատիվ մեքենա: Հուսով եմ՝ չեք մեղադրի մեզ այն բանի համար, որ ընտրել ենք հին ժամանակների լավագույն մեքենաները: Այս մեքենան որոշ չափով նմանություն ունի «Bugatti 57SC Atlantic»-ի հետ, սակայն այնքան հայտնի չէ, որքան այդ մեքենան: Միգուցե այն պատճառով, որ «Talbot-Lago» այլևս գոյություն չունի, բայց այն, որ այս ընկերության ընդամենը 11 մեքենա կա, այս մեքենան դարձնում է իսկապես բացառիկ:

 8  1936թ.-ի «Mercedes-Benz 540k Spezial Roadster»

1360880935

«Mercedes-Benz»-ը հատկապես հայտնի է տպավորիչ տեխնոլոգիաների համադրությամբ ու կոնսերվատիվ ոճային առանձնահատկություններով, դե իսկ «540k Spezial Roadster»-ը իր մեջ պարունակում է այս երկու առանձնահատկությունները: Երկրորդ համաշխահային պատերազմի բռնկման հետևանքով այս մեքենայի արտադրությունը կանգնեցվեց: Ու արտադրված սահմանափակ քանակությունից այսօր մնացին ընդամենը մի քանիսը: Մեքենան համարվում է նախապատերազմյան շրջանում արտադրված և աճուրդում երբևէ ամենաթանկը վաճառված մեքենան (11,700,000 դոլար), թեև այն «Ferrari 250» չէ:

 9  1925թ.-ի «Rolls-Royce Jonckheere Phantom 1» կլոր դռնով Coupe

1360880935

«Rolls-Royce» արտադրության մեքենաներից շատերը ունեն գրեթե նույն հատկությունները` հսկայական, քառակուսաձև նստախցիկ, մեքենայի առջևի արծաթագույն հատված ու այնպիսի տեսք, որ վախենում ես դիպչել դրան: Այս մեքենայի ամեն մի մասը կարծես իսկական գլուխգործոց լինի:

 10  1936թ.-ի «Auburn Boattali Speedster»

1360880935

Երբևէ արտադրված ամենաէլեգանտ ամերիկյան սպորտային մեքենան է: Այն ոչ միայն գեղեցիկ տեսք ունի, այլև հայտնի է նրանով, որ այս մեքենաները սիրում էին վարել գանգստերները, արագություն սիրող վարորդները, ովքեր 160կմ/ժ արագություն զարգացնելով, վարում էին մայրուղիներում, իսկ շփացած երիտասարդ տղամարդիկ կարճափեշ կանանց հետ դրանցում անցկացնում էին իրենց ազատ ժամանակը:

 11  1955թ.-ի «Citroen DS»

1360880935

«Citroen DS» մեքենան համարվում է բոլոր ժամանակների լավագույն ճարտարագիտական ու դիզայներական լուծում ունեցող մեքենան: Մեքենան 20 տարի շարունակ նորաձև էր համարվում շուկայում: Այս մեքենան հատկապես նախընտրում էին ոճային ջենթլմենները:

 12  1960թ.-ի «Aston DB4 GT Zagato»

1360880935

«Aston Martin DB5» մեքենան բոլոր լրատվակաների ուշադրությունը գրավեց, քանի որ մեքենան ասոցացվում էր աշխարհի ամենանշանավոր լրտեսի հետ, քանի որ ֆիլմում Ջեյմս Բոնդի մեքենան էր: Մենք ընտրեցինք Աստոն Մարտինի «ամենագայթակղիչ» մեքենան՝ 1960թ.-ի «Aston DB4 GT Zagato»-ն, որն իր մեջ պարունակում է բրիտանական ու իտալական մեքենաների լավագույն առանձնահատկությունները:

 13  1971թ.-ի «Lamborghini Miura P400 SV»

1360880935

Այս ցանկը հիմնականում դիզայնի ու էսթետիկայի հետ է կապված, սակայն արժե ներառել նաև «Miura»-ն, որն իր ժամանակի աշխարհի ամենաարագընթաց մեքենան էր համարվում և, իհարկե, չենք կարող ժխտել, որ այն նաև բավականին գեղեցիկ է:

 14  1963թ.-ի «Chevrolet Corvette»

1360880935

Այս մեքենան իսկապես տպավորիչ է իր դիզայնով` հետևի մասում ունի երկակի պատուհաններ. մի առանձնահատկություն, որն այսօրվա մեքենաներից բացակայում է:

 15  1968թ.-ի «Ferrari Dino 206 GT»

1360880935

Ցանկանում էին ցանկում էինք ներառել «246 GTS» մոդելը, սակայն որոշեցինք ընտրել «Dino 206 GT» մրցարշավային այս մոդելը, որը գերազանցում է բաց տանիքով մյուս մոդելին:

 16  1962թ.-ի «Shelby Cobra»

1360880935

Այս հրաշալի դիզայնով սրընթաց մեքենան նախագծել է ճարտարագետ Կարոլ Շելբին: Ուղղակի հնարավոր չէր լինի այս մեքենան չներառել բոլոր ժամանակների ամենագայթակղիչ մեքենաների ցանկում:

 17  1936թ.-ի «Duesenberg SSJ Speedster»

1360880935

30-ականներին նոր մեքենաների ձիաուժը միջինում հասնում էր 54-ի: Այդ իսկ պատճառով 320 ձիաուժով «Duesenberg SSJ» իր ժամանակների «Bugatti Veyron»-ը: Ոչ ոք չի կարող ժխտել, որ իր ժամանակներում շուկայում այս մեքենայի նմանը չկար: Միայն երկու « SSJ Speedster»  է արտադրվել, ու դրանք պատկանել են Քլարք Գեբլին ու Գարի Կուպերին:

 18  1954թ.-ի «Jaguar XK120»

1360880935

«Jaguar»-ի սեփականատեր Ուիլիամ Լիոնսը «XK120»-ը ստեղծել է ընդամենը երկու շաբաթում: Իր ժամանակին այն բավականին աչքի ընկնող արտաքին տեսք ուներ, իսկ դրա 190կմ/ժ հասնող մաքսիմալ արագությունը այն ավելի աչքի ընկնող էր դարձրել: Մեքենան հաջողությամբ օգտագործվել է նաև մրցարշավներին:

 19  1941թ.-ի «Lincoln Continental»

1360880935

«Lincoln Continental»-ը «Ford»-ի ու «Lincoln»-ի արտադրության մեքենաների առանձնահատկութթյունների հետաքրքիր ու ճոխ  համադրություն է: «Lincoln Continental»-ը ժամանակի լավագույն մեքենաներից մեկն էր, որը մրցակցում էր ժամանակի այնպիսի ավտոարտադրողների մեքենաների հետ, ինչպիսիք են «Rolls-Royce», «Hispano-Suiza»-ն: Հրաշալի դիզայնով, փափուկ V12 շարժիչով այս մեքենան դեռևս համարվում է ամերիկյան լավագույն ավտոմեքենաներից մեկը:

 20  2012թ.-ի «Maserati Gran Turismo MC»

1360880935

Այս ցանկում ներառված միակ մեքենան է, որն այժմ դեռևս կա վաճառքում: Այս էկզոտիկ ու միևնույն ժամանակ էլեգանտ մեքենան նախագծել է Ջեյսոն Կաստրիոտան: Տարիներ հետո այս մեքենան, անկասկած, կզարդարի մեքենաների աճուրդների սրահնները:

 21  1950թ.-ի «Volkswagen Type 2»

1360880935

Միգուցե շատերը չհամաձայնեն, որ այս մեքենան իր դիզայնով գայթակղիչ է, սակայն համաձայնեք, որ սրան նայելով՝ ոգեշնչվում ես արկածախնդրությամբ ու զվարճանքով: Ինչպե՞ս կարող ես նայել այս մեքենային ու չցանկանալ սրանով ճանապարհորդության մեկնել:

 22  1969թ.-ի «Chevrolet Camaro Z28 RS»

1360880935

«Camaro» մեքենաների առաջին սերնդի վերջին մոդելն իսկապես տպավորիչ տեսք ունի: Դրա վրայի գծերը հատուկ են սպորտային մեքենաներին,  իսկ տանիքն ու լուսարձակների դիրքը դրան ագրեսիվ ու «խորամանկ» տեսք են հաղորդում: Այս մեքենայի դիզայնի առանձնահատկությունները հետագայում օգտագործվել է հինգերորդ սերնդի մեքենաների արտադրության մեջ:

 23  1948թ.-ի «Cadillac 61 Sedanette»

1360880935

Cadilac սերիայի «61 Sedanette»-ը լավագույն մեքենան է, որը ներկայացնում է կադիլակների դիզայնի առանձնահատկությունները:

 24  1952 թ.-ի «Bentley R-Type Continental»

1360880935

Չափազանց տպավորիչ մեքենա: Եթե «Rolls-Royce»-ն այն մեքենան է, որն այնպես է նախագգծված, որ ավելի շատ հաճույք ես ստանում ետին նստարաններին երթևեկելիս, ապա «Bentley»-ները առավել հաճելի են դրանք վարելիս:

 25  1961թ.-ի «Volvo P1800»

1360880935

Միշտ չէ, որ «Volvo»-ի արտադրության մեքենաները «գայթակղիչ» կարող են լինել, սակայն «P1800» մոդելը հենց այդ դեպքն է: Սա Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորելու ժամանակ մյուս Ռոջեր Մուրի սիրելի մեքենան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել