Դե ուրեմն իմացեք` ձյան հետ չարությունս ավելացել ա:
Թող ինձ բացատրեն, թե ԷՍՕՐ գյուղի երեխաները մի գյուղից մյուսը ոնց պիտի գնան:
Գուցե՞ բոլոր դպրոցներին տրանսպորտ է տրամադրված, տեղյակ չե՞նք:
Տաշ-տուշով օրենքներ փոխեցին, չհարցրեցին անգամ ուզում եք«, թե չէ, չխորացան անգամ` հարմար է, թե չէ...Հիմա էլ պատկերացում չունեն, թե ոնց պիտի երեխան ոտքով գնա մի քանի կիլոմետր ու հետո էդքան էլ հետ գա....
Ժամանակը կհերիքի՞:
Տաք հագուստ ունի՞:
Կոշիկ ունի՞:
Արդյո՞ք էդ վազքից հետո երեխան ի վիճակի է դաս սովորի:
Ու ի՞նչ« տեղներս նեղ էր:
Ասածս պատկերավոր պատկերացնելու համար թող օրենք ընդունողները էս բուք ու բորանին իրենց երեխային ոտքով ճանապարհեն դպրոց:
Արդյո՞ք հանցագործություն չի ղեկավարել մի ոլորտ, օրենքներ ընդունել, որից պատկերացում չունես անգամ...Երևանից էն կողմ բան չեն տեսնում:
Դե հիմա պատկերավոր բացատրեմ: 10-15 տարեկան երեխան ոնց էլ զգույշ ու տաք հագած լինի` մի գյուղից մյուսը մինչև հասնի` ոտից գլուխ թրջվելու է ու հոգնելու: Դասին նստելու է թաց ոտքերով` սառած ու հոգնած արդեն....
Ու տուն էլ հասնելու է էլի հոգնած, սառած ու երևի արդեն հիվանդացած:
Էս արհեստական անհարմարություններից շատերը լքում են գյուղը, որ երեխան հա՛մ կարողանա գիտելիք ստանա, հա՛մ էլ հարմար լինի դպրոց հասնելը:
Էսօր արհեստականորեն գյուղեր դատարկելը` մանավանդ սահմանամերձ գյուղեր, արդյո՞ք դավաճանություն չի:
Հղում. Էստեղ Ահնիձորի մասին է գրված: Բայց էս դեպքը բացառություն չի, այլ օրինաչափ է արդեն
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/747386.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել