Kinetoon.com-ը գրում է.

 

amour-movie-tiff-2012

Ֆիլմ, որի վերջը սկիզբն է, սկիզբը` վերջը: Դիտելուց հետո հաստատ կուզես նորից նայել սկզբի 10-15 րոպեն, (եթե իհարկե էդքան անհետաքրքրասերը չես)՝ հասկանալու այն ամենն, ինչ տեղի ունեցավ ֆիլմի վերջում: Մի պահ մի տեսակ դժվար է հասկանալ, թե ինչու էդպես եղավ, ինչ եղավ, մահացա՞վ:

«Սեր»-ը պատմություն է տարեց զույգի մասին, որ միասին մի երկար կյանք է անցել, ենթադրաբար սկզբում՝ բուռն, հետո էլ ներդաշնակ ու խաղաղ սիրո մեջ: Հասել են մի կետի, որտեղ իրար կորցնելու սարսափը ձևակերպելի չէ՝ շատ է մեծ ու անորոշ: Հարց. մահն ի զորու՞ է բաժանել նրանց: Պատասխան. ֆիլմը դիտես` կասես:

Աննան հիվանդանում է: Սկզբում կորցնում է հիշողությունը, հետո դժվարանում է մարմինը շարժել: Ժորժն իր վրա է վերցնում կնոջը խնամելու առաքելությունը, համոզված, որ իրենից ավելի լավ ոչ ոք չի կարող դա անել: Մի կողմ է թողնում կոնսերվատորիայի գործերն ու ամբողջությամբ իրեն նվիրում  կնոջ խնամքին: Ի վիճակի չէ տեսնել Աննային  ծերանոցում, որովհետեւ նախ՝ խոստացել է, որ չի անի դա, ու որ ավելի կարեւոր է` չի  ուզում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել