Դուռը ծեծում են.
-Ո՞վ է... ,-հարցնում է ծերունին...
-Երջանկությունը,- լսվում է պատասխան...
-Ես կյանքում երջանիկ եղել եմ, շնորհակալ եմ... Ժամանակ անց, նորից ծեծում են:
-Ո՞վ է... ,-հարցնում է ծերունին...
-Հարստությունը,- պատասխանը...
-Ես հարստություն չեմ փափագում, շնորհակալ եմ...
Ժամանակ անց նորից ծեծում են:
-Ո՞վ է...,-հարցնում է ծերունին...
-Երիտասարդությունը,- լսվում է պատասխան...-Ես իմ երիտասարդությունը ապրել եմ, շնորհակալ եմ... Ժամանակ անց, նորից ծեծում են:
-Ո՞վ է... ,- նորից հարցնում է ծերունին...
-Ընկերներդ են,բաց...-լսվում է պատասխան...
Ծերունին լարելով վերջին ուժերը՝ բացում է դուռը, ընկերները ներս են գալիս...
Բայց ընկերների հետ ներս են գալիս երիտասարդւթյունը, երջանկությունը և հարստությունը...
Սիրենք ու պահպանենք լավ ընկերներին, որոնք մեզ համար ոչ միայն ընկեր են, այլ նաև երջանկություն, հարստություն ու երիտասարդություն: