Slaq.am-ը գրում է. ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Մերկասառույցի և ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Վանաձոր-Ալավերդի, Վայք-Սիսիան, Գավառ-Մարտունի ճանապարհատվածները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը: ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը, Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի է «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը և Տիգրանաշենի ոլորանները:
Սյունիքի մարզի «Զանգեր»-ից մինչև Սիսիան քաղաքն ընկած հատվածում բուք է և մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
Այս պահին ձյուն է տեղում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի և Կոտայքի մարզերում: