Մի անգամ Իմաստուն ծերունու մոտ եկավ մի կին և ասաց՝- Դու երկու տարի առաջ ամուսնացրել ես ինձ ու իմ ամուսնուն: Հիմա բաժանիր մեզ: Ես այլևս չեմ ուզում նրա հետ ապրել:
- Ի՞նչն է Քո բաժանության պատճառը, – հետաքրքրվեց Իմաստունը:
Կինը բացատրեց՝
- Բոլորի ամուսինները ժամանակին են վերդառնում տուն, իսկ իմը՝ միշտ ուշանում է: Դրա պատճառով էլ տանը ամեն օր վեճեր են:
Ծերունին զարմացած հարցրեց՝
- Պատճառը միայն դրանու՞մ է:
- Այո, ես չեմ ուզում ապրել մի մարդու հետ, ով նման թերություն ունի, – պատասխանեց կինը:
- Լավ, ես Ձեզ կբաժանեմ, բայց մի պայմանով: Հիմա տուն վերադարձիր, և մի մեծ ու համով հաց թխիր ու բեր ինձ: Սակայն երբ կթխես այդ հացը, տանից ոչինչ չվերցնես: Աղը, ձուն և ալյուրը խնդրիր հարևաններիցդ: Ու անպայման նրանց բացատրիր Քո խնդրանքի պատճառը,- ասաց Իմաստունը:
Կինը վերադարձավ տուն և անցավ գործի:
Մտավ հարևանի տուն և ասաց՝- Հարևանուհի ջան, ինձ մեկ բաժակ ջուր տուր խնդրում եմ:
- Ի՞նչ է, Ձեր ջուրը վերջացե՞լ է: բակում ջրհոր չունե՞ք:
- Ջուր ունենք, սակայն ես գնացի Իմաստունի մոտ, որպեսզի բողոքեմ ամուսնուցս և որ նա մեզ բաժանի,- բացատրեց կինը:
Եվ հենց նա վերջացրեց, հարևանուհին հոգոց քաշեց՝
- Եթե իմանայիր թե ինչպիսին է իմ ամուսինը, - ու սկսեց բողոքել իր ամուսնուց:
Դրանից հետո կինը գնաց մյուս հարևանուհու մոտ՝ աղ խնդրելու:
- Աղդ վերջացե՞լ է, մեկ գդալ ես ուզում:
- Աղ ունեմ, բայց ես Իմաստունին բողոքեցի ամուսնուցս և բաժանություն խնդրեցի, – սկսեց կինը և չհասցրեց վերջացնել, որ հարևանուհին բացականչեց՝
- Ահ, եթե իմանայիր, թե ինչ վատն է իմ ամուսինը, – ու սկսեց բողոքել իր ամուսնուց:
Այսպես էլ ում մոտ կինը չմտավ, որպեսզի մթերք խնդրի, բոլորը մի լավ բողոքեցին իրենց ամուսիններից:
Վերջապես նա թխեց մի մեծ ու համեզ հաց և տարավ Իմաստունին, ասելով՝ - Շնորհակալ եմ Քեզ, համտեսիր իմ աշխատանքը ընտանիքիդ հետ միասին: Միայն թե չփորձվես ինձ ամուսնուցս բաժանել:
- Ինչու՞, Ի՞նչ պատահեց դուստրս, — հարցրեց Իմաստունը:
- Պարզվում է, որ իմ ամուսինն ամենալավն է, – պատասխանեց նրան կինը:
Ալեքս Ալեմանի «Անհնար պոեմ»