Մարդ գտնելը միշտ էլ ամենադժվարն է եղել: Ամուր, լուսավոր, հաճախ խոցելի, բայց ավելի շուտ դրական էներգիայի աղբյուր հանդիսացող մարդ: Փնտրես, չես գտնի: Լրիվ այլ գործով զբաղված կլինես, մեկ էլ կտեսնես, որ հեռվից եկող լույսը քեզ էլ լուսավորեց, չփտրելով կգտնես մարդուն, որ փնտրել ու չէիր գտել: Շատ պատահական: Տարօրինակ բան է:
Փոքրիկ Արտյոմիկը շատ արցունք տարավ մեզնից: Շատերը օր ու գիշեր ջանք թափեցին նրա համար: Արվեց ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ: Ափսոս, նրան փրկել չհաջողվեց: Բայց փոքրիկը ակամա մոտեցրեց բազմաթիվ լավ մարդկանց, թիմ հավաքեց իրար չճանաչողներից, ու ստիպեց համոզվել, որ եթե մի բան կպնեն, հաստատ կանեն: Այդ օրերին փոքրիկի փրկության գործին լծված բազմաթիվ մարդկանց վրա հեռվից՝ Գերմանիայի մայրաքաղաքից, սկսեց տարածվել Նրա մարդկային լույսը, որ գնալով միայն ուժեղացավ ու համակեց բոլորին... Մեզ բոլորիս, որ այդքան օր ու գիշեր չէինք հեռանում ֆեյսբուքի չաթից:
Lilit Kocharyan ... բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ՝ քո վերմարդկային ջանքերի համար, քո բոլոր չքնած գիշերների համար, սեփական բալիկին թողած՝ հիվանդ փոքրիկի համար գերմանական հիվանդանոցներից տուն չդառնալու համար, շնորհակալ ենք, որ հանուն ապագայում էլի օգնության կարիք ունեցող բալիկների՝ կարողացար լուռ քո ներսում պարտակել հասցված վիրավորանքը, շնորհակալ ենք քեզնից եկող լույսի համար ու մեզ ավելի լավը դարձնելու համար: Կներես, որ երբ մեր կարիքն ունեիր, հեռավորության պատճառով կողքդ չէինք, կներես, որ երբ քեզ նեղացնում էին, մինչև վերջ չկարողացանք քեզ պաշտպանել, կներես, որ այդքան ահռելի բեռ թողել էինք քո փխրուն ուսերին:
Շնորհակալ ենք, որ դու կաս:
Բլոգը Livejournal-ում՝ Liliths Shrine



