Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ոտքի է կանգնում։ Կուտակայանի նկատմամբ շարժումը, դեկտեմբերի 10-ի երթը վկայում են, որ հասարակության մեջ սեփական իրավունքների համար պայքարի էներգիան սպառված չէ։ Ներկայումս 2 հարց ամենակարևորն են. ՄՄ-ն և կուտակայինը։ Հասարակությունը պարտավոր է ապացուցել, որ ինքն ինչ-որ բան արժե, որ իրավունք ունի կարծիք ունենալու։ ՄՄ-ան հաշվով վաղուց եմ արտահայտվել. անձնապես չլինելով այս կամ այն միությանն ու ասոցիացիային միանալու կողմնակիցը, հաշվի առնելով մեր անվտանգության համակարգի առանձնահատկությունը, առաջարկել եմ (դեռևս փետրվարին) խնդիրը կարգավորել հանրաքվեի արդյունքներով։ Ինձ հանդիմանում են, թե իբր հանրաքվեի արդյունքները կանխորոշված են (ենթադրվում է, որ մարդիկ կքվեարկեն հօգուտ ՄՄ)։ Հետո ի՞նչ։ Ինքնիշխանության սուբյեկտը ժողովուրդն է և դրա պակասեցման կամ ավելացման մասին ցանկացած որոշում ժողովուրդը պետք է կայացնի։ Այս բանի գիտակցությունը հստակ է այստեղ՝ Մայդանում։ Թե չէ ի՞նչ է ստացվում։ Մեր իշխանությունները, որոնք 4 տարի ասոցացվում էին եվրոպայի հետ, հանկարծ դարձի եկան ու հասկացան, որ ամբողջ կյանքները երազել են ՄՄ մասին։

Իսկ ես, որ երբեք հիացած չեմ եղել ոչ եվրոպական ու ոչ էլ եվրասիական ինտեգրացումներով, հանկարծ դառնում եմ այդ ամենի քննադատը։ Հանրաքվեն միայն կուժեղացնի մեր դիրքերը։ եթե գնում ենք ՄՄ, ապա այնտեղ էլ պիտի իմանան, որ ամբողջ ժողովրդով ենք գալիս։ Բավականին ուսուցողական էր ՌԴ Նախագահ Վ.Պուտինի այցը Հայաստան։ Մասնավորապես, այդ այցի ընթացքում հայտարարվեց, որ ՀՀ նկատմամբ կկիրառվեն ՌԴ-ում գործող գազի ներքին սակագները։ Բայց արի ու տես, որ այդ գները ՌԴում 127 դոլար են, իսկ ՀՀ-ում 391։ Ավելին, եթե ՀՀ գները դարձնում ենք եվրոպական (կալորիականությամբ) և նկատի ունենում, որ ՌԴ-ն յուրաքանչյուր 1000մ3 գաին 90 դոլար էլ փոխհատուցում է տալիս, ապա գինը դառնում 586 դոլար։ Գի՞տեր այս մասին Նախագահ Վ.Պուտինը։ Իհարկե՝ ոչ։ Ո՞վ պետք նրան այդ մասին։ Գոնե Ս.Սարգսյանը։ Կասեր, եթե հայ ժողովուրդը քվեարկած լիներ։ Պարտավոր կլիներ ասել։ Հակառակ դեպքում տպավորություն ունեմ, որ ՀՀ Նախագահը և Վարչապետը պրոբլեմներ ունեն շփվելու իրենց ռուսաստանցի կոլեգաների հետ։ Հիմա նույն էներգետիկայում խնդիրներ կան։ երկիր զարգացնել կնշանակի նախևառաջ ապահովել էներգետիկան։ 1993-1996թթ վերագործարկեցինք ատոմակայանը, կառուցեցինք լրացուցիչ գազատար Վրաստանում, Իրանի հետ նախաձեռնեցինք և ստորագրեցինք գազամատակարարման ու էլեկտրամատակարարման պայմանագիր։

Իսկ հիմա՞։ Ատոմակայանի շահագործումը պետք է դադարեցվի։ Նորը չկա։ Անհասկանալի է, Իրանից գազ կարող ենք բերել, թե՝ ոչ։ Էներգետիկայի նախարարը այս ամենի մասին չի կարողանում հոդաբաշխ խոսք ասել։ Անհասկանալի է, որ եթե քամու կամ արևի կայան կառուցվի, դրա արտադրած էլեկտրաէներգիան էլեկտրոցանցերը կգն՞են։ Սլովենիան վերջին 10 տարում տասնյակներով քամու և արևի կայաններ կառուցեց, մի քանի անգամ կրճատեց իր կախվածությունը բնական գազի ներմուծումներից։ Մենք դա կար՞ող ենք անել։ Այս ամենը հստակ պիտի ասվի, թղթերն ու պայմանագրերը պիտի հրապարակվեն։
Մյուս խնդիրն էլ այս կուտակային վճարումներն են։ Ժամանակավրեպ, անհաջ ող և սխալ մեխանիզմներով ծրագրված միջոցառում։ Վարչապետն ու կառավարությունը ոնց որ չուզենան ընդունել իրենց սխալը, այսպես ասած մեր ինադու ռեֆորմներ են անում։ Բա որ ՄՄ եք գնում այս կուտակայինն ինչ մեղքս է։ ՌԴ-ն հետաձգել է։ Իսկ դուք ի՞նչու եք համառում։ Թե սրանով ուզում եք երեսներդ պարզերես անել Արևմուտքի առաջ, իբր թե տեսեք ինքնուրույն ենք, մի քիչ փող կբերենք ձեր տնտեսության մեջ ներդնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել