1in.am-ը գրում է.
Կիևում Անկախության մայդան ցույցի դուրս եկած ընդդիմության կողմնակիցները նվիրատվություն են հավաքում վերականգնելու համար երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերն ավերված վրանային ավանը, որտեղ գտնվում էին ակտիվիստները:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ակցիայի մասնակիցները բարձրախոսներով քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ խնդրելով գումար նվիրաբերել՝ վերականգնելու համար տաքացման կետերը, որոնք ավերել են ՆԳՆ զորքերը և «Բերկուտի» ջոկատները: Տասնյակ կամավորներ հրապարակին կից փողոցները մաքրում են սառույցից և ձյունից: Սառույցն օգտագործում են պատնեշներ կառուցելու համար:
Հիշեցնենք, որ անցած գիշեր Ուկրաինայի իրավապահ մարմինները ցուցարարներին դուրս են հանել Անկախության մայդանից, իսկ կոմունալ ծառայությունների աշխատակիցները քանդել են ցուցարարների կառուցած պատնեշները: