Հարգելի ընկերներ,
<<Շանթ>> հեռուստաընկերությունը կարևորում է Ձեր կարծիքը և, որպեսզի Դուք չլինեք ապատեղեկացված, ուղարկում ենք Ձեզ այս տեղեկատվությունը.
Համացանցում ինչ-ինչ շահագրգիռ անձինք փորձում են անհիմն քննադատել <<Անծանոթը>> հեռուստանովելը: Որպեսզի դուք տեղեկացված լինեք և կարողանաք ըստ արժանվույն պատասխանել նմանատիպ նախաձեռնություններին, ձեզ ենք ներկայացնում որոշ մանրամասներ հեռուստասերիալի վերաբերյալ:
<<Անծանոթը>> հեռուստասերիալը միջազգային ձևաչափ է հիմնված <<Կոմս Մոնտե Քրիստո>> վեպի մոտիվների վրա: Այդ ֆորմատով հեռուստասերիալներ են նկարահանվել մի շարք երկրներում: Այն մեծ հեղինակություն և վարկանիշ ունի ամբողջ աշխարհում: <<Շանթ>> հեռուստաընկերությունը այդ ձևաչափը գնել է շվեդական <<Sparks Network>> ընկերությունից: Նմանությունները այլ երկրների (Լատինաամերիկյան մի շարք երկրներ, Թուրքիա, Ռուսաստան և այլն) միևնույն ֆորմատով նկարահանած հեռուստասերիալներին նորմալ է, ճիշտ այնպես, ինչպես բոլոր միջազգային հեռուստատեսային ձևաչափերի դեպքում (Ով է ուզում դառնալ միլիոնատեր, Իքս-Ֆակտոր, Պարահանդես, Պարիր, թե կարող ես, Իմ անունն է…, Սուպերսթար):
<<Շանթ>> հեռուստաընկերությունը հավատարիմ է մնում միջազգային որակն ու փորձը հայկական հեռուստատեսային շուկա ներմուծելու փորձին: <<Անծանոթը>> հեռուստասերիալը իր նկարահանման բարձր որակով, դերասանական լուրջ խաղով և, ինչու չէ, բարձր վարկանիշով ապացուցեց, որ այս հարցում էլ <<Շանթ>> հեռուստաընկերությունը, հեռուստանովելի նկարահանման արտոնագրերը գնելիս, չի սխալվել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ShantTV/posts/411095502267125
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել