1in.am-ը գրում է.

Տոկիոյի Սանշայն միջազգային ակվարիումում հայտնվել է ստորջրյա Սանտա Կլաուս՝ հաղորդում է Associated Press-ը:

Մորուքավոր հրաշագործը՝ կարմիր գլխարկով և վերարկուով, լողում է ձկների հետ և ողջունում զարմացած երեխաներին և նրանց ծնողներին: Խիզախ Սանտան վստահ է զգում նույնիսկ շնաձկների շրջանում:

Սանտա Կլաուսի հագուստով ջրասուզորդը ակվարիումի մեջ սուզվում է օրվա մեջ երկու անգամ: Անսովոր շոուն կանցկացվի մինչև Սուրբ ծնունդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել