Ոչ բոլորն են սիրում Instagram-ը: Քննադատները լուսանկարներ տարածելու սոցիալական ցանցը անվանել են ոչ ավել քան վայր, որտեղ մարդիկ ցուցամոլություն են անում, բոլորին ցուցադրում իրենց նախաճաշը, կամ ստիպում քեզ հնաոճ զգալ: Բայց Instgram-ն ավելին է, քան նրանք կարծում են: Instagram-ի շատ օգտատերեր իրենց հաշիվները ճիշտ օգտագործելու ձև են գտել: Օգտատերերից մեկը գործնականում ցույց է տալիս, թե ինչ հրաշալի կարող է լինել Instagram-ը: MJ Day-ը Sports Illustrated Swimsuit issue-ի խմբագին է: Դեյը ամբողջ աշխարհում ճանապարհորդում է լողազգեստով մոդելների հետ` նրանց ամսագրում նկարահանելու համար: Բայց նա չի սպասում մինչև ամսագրի դուրս գալը, որպեսզի ցույց տա այն, ինչ նա տեսնում է ամեն օր: Նա տեղադրում է ֆոտոսեսիաների լուսանկարները իր Instagram-ի էջում: Նա փակում է մոդելների դեմքերը, բայց հետևողները էլի գոհ են մնում: Նա արդեն ունի 14,457 հետևող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել