1in.am-ը գրում է.

Թուրքիայի տնտեսությունը շուրջ 9 միլիարդ դոլարի վնաս է կրել զանգվածային ցույցերի հետևանքով: Ինչպես հաղորդում է Sabah թերթը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վարչապետի խոսքերով՝ Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերը խստորեն ազդել են երկրի տնտեսության վրա:

Թուրքիայում 2012թ. մայիսից շուրջ 1.5 ամիս տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք սկսվել են Ստամբուլի Գեզի այգու պաշտպանությունից: Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ ակցիաներին մասնակցել է 2.5 միլիոն մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում Թուրքիայի հանրապետական գլխավոր դատախազությունը ավարտել է Գեզի այգու բողոքի ակցիաների գործով մեղադրական եզրակացության նախապատրաստումը: Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 255 մարդ, այդ թվում՝ 7 արտասահմանցի և 45 անչափահաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել