Աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը կոչվում է «Oasis of the Seas» (թարգմանաբար Ծովերի օազիս): Նավի երկարությունը կազմում է 361 մետր, իսկ լայնությունը` 66 մետր: Այն նախատեսված է մոտ 6000 ուղևորի համար, ովքեր կարող են հանգրվանել նավի 2607 նավասենյակներում: Այս նավում կան լողավազաններ, կազինո, խանութներ, ռեստորաններ, բարեր, մարզասրահներ, թատրոն և զբոսայգի: «Oasis of the Seas»-ի զբոսայգում աճում է 12.175 բույս, 56 ծառ և հնդկեղեգ, որոնց բարձրությունը հասնում է մինչև 7 մետրի: Մի խոսքով, «Oasis of the Seas»-ը ճարտարապետական հոյակերտ կառույց է, որտեղ պարզապես անհնար է ձանձրանալ:  Դիտեք ստորև ներկայացվող լուսանկարները և ինքներդ կհամոզվեք դրանում: 

cruise, boat, ship, Oasis, Royal Caribbean, vacation, business, largest, casino, pool, theater, broadway, garden

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել