Նախկին աղի հանքն զբոսաշրջիկների համար այսօր ժամանակն անցկացնելու հրաշալի վայր է դարձել: Ստորգետնյա և ռոմանտիկ այս վայրում զբոսաշրջիկները կարող են զբոսնել նավակներով, խաղալ մինի-գոլֆ, բոուլինգ և այլն:
Այստեղ գտնվելիս թվում է, թե ճանապարհորդում ես Երկրի ընդերքով:
Այս վայրը Սալինա Տուրդա աղի հանքն է, որը գտնվում է Ռումինիայի Տուրդա բնակավայրում: Նշենք, որ այստեղ ջերմասիճանը ցելսիուսի սանդղակով 10-12 աստիճան է` անկախ տարվա եղանակից: Նախկին աղի հանքը որպես զբոսաշրջության կենտրոն է ծառայում 1992թ.-ից: Նույն թվականից այս վայրը ծառայում է նաև որպես բժշկական կենտրոն, որտեղ իրականացվում են շնչառական թերապիաներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել