Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը ոչ այլ ինչ է, քան հաղորդագրություն հանցագործությունների մասին: Դատավորների միության խորհրդի արձագանքը կանխատեսելի և ընկալելի էր, սակայն գոնե ինձ համար հարցերի հարց է մնում ՄԻՊ-ի զեկույցում ներկայացված աղաղակող «փաստերի» հիմնավորվածությունը: Եթե ՄԻՊ-ը չներկայացնի կոնկրետ փաստեր, ապա տպավորություն կստեղծվի, թե կարդացինք նոր-նոր պաշտոնանկ եղած, համակարգի հանդեպ չարացած և այս կերպ վրեժխնդիր լինելու փորձ ձեռնարկած դատավորի «խոստովանություն»` պարուրված սուբյեկտիվ գործոններով, իսկ եթե ներկայացնի և հիմնավորի, ապա արդարադատության հանդեպ անվստահությունը կխորանա: Մի բան ակնհայտ է` զեկույցի հեղինակներն ու թիրախները իրավական պետության հիմնասյուներն են, որոնց բացակայությունը հանգեցնում է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը: Ուստի զեկույցի «գաղտնազերծումը» օրվա հրամայական է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/551489481606050?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել