Կլատչ-դրամապանակ
Մեծ չափսի դրամապանակը կարող է հանգիստ որպես փոքրիկ պայուսակ ծառայել: Օրինակ այն հիանալի կնայվի աշխատանքային ընդմիջմանը, երբ դուրս եք գալիս ճաշելու և պետք է ձեզ հետ միայն գումար, հեռախոս և անցաթուղթ վերցնեք:
Երեկոյան կլատչ
Երեկոյան կլատչերն հատուկ տեղ են գրավում կանանց սրտում: Նախ դրանք նախատեսված են հատուկ առիթների համար, հետո էլ ճիշտ ընտրության դեպքում անփոխարինելի աքսեսուար են: Հեռախոս, շրթներկ, բանալի. ավել բան պետք չի:
Մինի պայուսակ կանթի վրա
Կանթով փոքրիկ պայուսակն անփոխարինելի է զբոսանքների համար, երբ կարիք չկա ծանր իրեր կրելու: Ցանկության դեպքում փոքրիկ պայուսակի մեջ կարելի է տեղավորել փոքրիկ գիրք, որպեսզի ճանապարհին չձանձրանաք:
Պայուսակ պորտֆել
Հավաստիացնում ենք, որ եթե մի անգամ գնեք միջին չափսի նման պայուսակ, մնացած պայուսակները կդադարեն գոյություն ունենալուց ձեզ համար: Պայուսակ պորտֆելի մեջ բազմաթիվ իրեր են տեղավորվում, այն հարմար է, ունի բազմաթիվ բաժիններ ու գրպաններ:
Tote bag
Իր տեսքով tote bag-ը հիշեցնում է փաթեթի, նեղ ու կարճ հիմք ու փոքրիկ բռնակներ ունի: Այսօր tote bag-ը նորաձև կանանց սիրելի պայուսակներից է: Ամեն դեպքում այս պայուսակն այդքան էլ հեշտ չէ հարմարավետ անվանել:
Դասական պայուսակ
Պայուսակի այս մոդելը հարմար է աշխատանքի համար, հատկապես եթե սովորություն ունեք ձեզ հետ փաստաթղթեր, գրքեր, անձրևանոց, կոսմետիկա և այլ օգտակար բաներ տեղափոխել:
Պայուսակ ճամպրուկ
Անգլերենում այս պայուսակն անվանում են weekend bag, ինչը լավագույնս է բնութագրում այն. պայուսակ, որտեղ կտեղավորվի 2-3 օրվա համար նախատեսված ամեն ինչ` հագուստ, կոշիկ, կոսմետիկա և այլ մանրուքներ: