1in.am-ը գրում է.

Գարնանը օրգանիզմի հուզական գործընթացների զարթոնքին ձմռանը գալիս են փոխարինելու հակառակ պրոցեսները՝ պայմանավորված եղանակային պայմաններով ու օրվա ցերեկային ժամերի կրճատմամբ: Մարդու կենսառիթմերի փոփոխության հետ կապված՝ որոշակիորեն նկատվում է տեստոստերոնի սինթեզի նվազում, ինչը պատճառ է սեռական ցանկության նվազման: 

Ձմռանը առավել հաճախ նկատվող սեռական խանգարումներից է սեռական ցանկության նվազումը, գլուխ են բարձրացնում բորբոքային հիվանդությունները, նկատվում է իմունիտետի անկում: Ձմռանը մարդիկ ավելի են հակված սակավաշարժության, ինչը կարող է նպաստել սեռական խանգարումների առաջացմանը:

Անդրադառնալով ձմռանը սեռական խնդիրների ակտիվացման խնդիրներին՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ սեռական խանգարումների վրա կարող են ազդել տրամադրության անկումը, դեպրեսիան: Ձմռան ամիսներին եղանակային տատանումների նկատմամբ ավելի զգայուն են կանայք, քանի որ նրանց բնորոշ են փսիխոէմոցիոնալ տրամադրության անկումները, դեպրեսիան: 

Մասնագետը խորհուրդ տվեց ձմռան ամիսներին տրամադրության անկումից խուսափելու և լավ ինքնազգացողություն ունենալու նպատակով նվազեցնել սննդամթերքի կալորիականությունը, օգտագործել մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն, ինչը կարող է խթանել այս ժամանակահատվածում արական սեռական հորմոնի սինթեզը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել