«Թող հեքիաթներ չպատմեն». Ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու մասինPanorama.am-ը գրում է.

«Անձամբ ես կատեգորիկ դեմ եմ: Չեմ կարող այդ տարածքում սրճարան պատկերացնել, ընդհանրապես՝ որևէ նոր կառույցի, որևէ միջամտության դեմ եմ»,- Panorama.am-ի հետ զրույցում բավականին բարկացած տոնով ասաց ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք ընդունելի է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա սեզոնային սրճարան կառուցելու մշակույթի նախարարության որոշումը:

Նա նշեց, որ եթե ցանկանում են նման ծրագիր իրագործել, թող անեն արգելոց-թանգարանի պարսպից դուրս. «Շատ են ուզում՝ թող մի հատ գյուղացու տուն առնեն, հող առնեն, ինչ ուզում են առնեն, ավտոկանգառ կազմակերպեն, սրճարան, բայց ոչ արգելոց-թանգարանի տարածքում: Անթույլատրելի է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել