Խոյ

Խոյերը սիրում են դիմադրելու տարրերով կրքոտ սեքս: Ուստի որպես կանոն լավագույն սեքսը միշտ ունենում են զուգընկերուհու հետ բուռն վեճից հետո: Էրոգեն գոտիներն են ականջներն ու գլուխը:

Ցուլ

Զգայուն ցուլերը հիանալի հատկություն ունեն երկարաձգելու հաճույքը: Շտապողականությունը նրանց մոտ սպանում է էրոտիկան: Էրոգեն գոտիներն են քիթն ու շրթունքները:

Երկվորյակ

Սեքսում նրանք նորարարությունների սիրահար են, սակայն սիրախաղն ու գրավելու պրոցեսն ավելի են գնահատում, քան մարմինների անմիջական կոնտակտը: Էրոգեն գոտիներն են ձեռքերը, կուրծքը և մատները:

Խեցգետին

Նեղացկոտ խեցգետիններն ամենից շատ գնահատում են քնքշանքը: Նրանք սիրում են դիպչել մերկ մարմնին` այդպիսով ցուցաբերելով վստահության բարձրագույն մակարդակը: Էրոգեն գոտեներն են պտուկներն ու ականջախեցիները:

Առյուծ

Առյուծները սիրում են լինել ուշադրության կենտրոնում և չեն դավաճանում սեքսում իրենց սովորություններին: Էրոգեն գոտին գտնվում է ողնաշարի ստորին հատվածում և ստորին շրթունքին:

Կույս

Կույսերը երբեք գլուխը չեն կորցնում կրքի պատճառով և կարող են դիմակայել անգամ ամենագրավիչ առաջարկին, բայց եթե որոշեն ասել «այո», ապա հիանալի սիրեկաններ կլինեն: Էրոգեն գոտիներն են ծնկները, արմունկներն ու պորտի շրջանը:

Կշեռք

Որպեսզի կշեռքը տրամադրվի ռոմանտիկայի, անհրաժեշտ է գոնե մի-փոքր շքեղություն. անկողնային ատլասե պարագաներ, շամպայն... Էրոգեն գոտիներն են ողնաշարը և հետույքը:

Կարիճ

Կարիճները սիրում են թաքցնել իրենց սեքսուալ նախասիրությունները և հնարավորություն տալ զուգընկերուհուն բացահայտել դրանք: Սիրում են նաև փորձարկումներ անել անկողնում: Էրոգեն գոտիներն են ազդրերն ու կոնքերը:

Աղեղնավոր

Հարաբերություններում գնահատում են սեփական հարմարավետությունը և երբեք չեն հրաժարվի էկզոտիկայից: Բավականին կրքոտ են, սիրում են, երբ իրենց երես են տալիս: Էրոգեն գոտիներն են ազդրերից մինչև ծնկներ ընկած հատվածները:

Այծեղջյուր

Դժվարությամբ են առօրյա գործերից տրամադրվում մարմնական հաճույքներին, նրանք համարում են, որ չի կարելի պարզապես ամեն ինչ թողնել ու հաճույք ստանալ: Էրոգեն գոտիներն են ծնկներն ու ծնկների հետևի հատվածները:

Ջրհոս

Սիրում են սեքսուալ իմպրովիզներ անել և հաճույքով են տրվում դերային խաղերի: Բավականին հարուստ սեքսուալ երևակայություն ունեն: Էրոգեն գոտիներն են այտոսկրերն ու ոտնաթաթերը:

Ձկներ

Երազում են ռոմանտիկ սիրուհու մասին: Զարմանալի չէ, որ գրգռվում են երկար, երբեմն ձգձգված նախնական շոյանքներից: Այդքան էլ չեն սիրում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել: Էրոգեն գոտիներն են ոտքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել