Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ձեզ ենք ներկայացնում ժամանակակից տաղանդավոր նկարիչներին: Նախորդ անգամ ձեր դատին էինք հանձնել Թոմաս Սալիոտին:
Այս անգամ մի փոքր շեղվելով թեմայից` ձեզ ենք ներկայացնում Ադոլֆ Հիտլերի աշխատանքները: Այո, պետք չէ զարմանալ: Մինչև միլիոնավոր մարդկանց կյանք խլելն ու Արևմտյան աշխարհը գրեթե ոչնչացնելը, Ադոլֆ Հիտլերն արվեստով էր զբաղվում` չնայած նա այդպես էլ հաջողության չհասավ այդ ասպարեզում:
Ադոլֆ Հիտլերը երկու անգամ (1907թ., 1908թ.) դիմել է Վիեննայի արվեստի ակադեմիա, սակայն երկու անգամ էլ մերժվել. թերևս կարելի է հասկանալ, թե ինչու:
1908-1913թթ.-ին, երբ Հիտլերն ապրում էր Վիեննայում, նա հարյուրավոր աշխատանքներ է ստեղծել ու փորձել վաճառել դրանք` ապրուստի գումար վաստակելու համար:
Իսկապես դժվար է հավատալ, որ մարդն, ով նպաստեց նացիստական Գերմանիայի ծաղկմանը ու իրեն հռչակեց գերագույն կառավարիչ, կարող էր ծաղիկներ, շենքեր ու հուշարձաններ նկարել:
Թերևս ամբողջ պատմությունն այլ հունով կընթանար, եթե Ադոլֆ Հիտլերին չմերժեին Արվեստի ակադեմիայում ու հնարավորություն տային արվեստով զբաղվել: