1in.am-ը գրում է.
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, ով հունիսի 12-ին դարձել է 89 տարեկան, օգտահաշիվ է բացել Twitter միկրոբլոգների ցանցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Առաջին հաղորդագրությունը, որն ամերիկացի նախկին առաջնորդը թողել է սոցցանցում, վերաբերել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստին:
«Ափսոս, որ Բարբարան և ես չկարողացանք այսօր միանալ ԱՄՆ պատվիրակությանն ու հարգել Մանդելայի հիշատակը: Նա և նրա հայրենակիցները մեր աղոթքներում են»,- գրել է Բուշ ավագը:
Օգտահաշվի բացման առաջին երկու ժամերին դրա բաժանորդների թիվը գերազանցել է 10 հազարը:
Ավելի վաղ նախկին նախագահի ներկայացուցիչը հայտնել էր, որ նա ՀԱՀ չի ուղևորվի առողջական վիճակի պատճառով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_236897.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել