Ապագայի առումով բոլորը սխալվում են: Մարդը կարող է վստահ լինել միայն ներկա ակնթարթի հարցում: Բայց արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը: Կարո՞ղ է նա իսկապես իմանալ այդ ներկան: Ի զորո՞ւ է դատել նրա մասին: Բնական է` ոչ, քանզի ինչպե՞ս կարող է նա, ով չգիտի ապագան, ընկալել ներկայի էությունը: Ու քանի որ մենք չգիտենք, թե ինչպիսի ապագայի է մեզ առաջնորդում ներկան, ինչպե՞ս կարող ենք ասել` լա՞վն է, թե վատն է ներկան, արժանի է մեր խրախուսանքի՞ն, վստահությա՞նը, թե ատելությանը:
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2013/12/10/%D5%B4%D5%AB%D5%AC%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել