Kinetoon.com-ը գրում է.

Captain Phillips

Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը միշտ առանձնակի հիացմունք են պատճառում: Սովորաբար դրանք հատընտիր պատմություններ են լինում՝  կամ պատմական, կամ վարքաբանական, փիլիսոփայական, կամ էլ ուղղակի կարծրատիպերի կոտրման առումով կարևոր: Բայց երբ դիտում ես «Նավապետ Ֆիլիփսը», ակամա հարց է առաջանում՝ ինչու՞ հենց էս մեկը:

Անհասկանալի պոլիտ ոչ կոռեկտ ֆիլմ. կանայք համարյա բացակայում են (գենդերային թեման բացահայտված չէ), հերոսները սպիտակամորթ են, հակահերոսները՝ սևեր (էս էլ քեզ ռասիզմ): Սա՝ իհարկե կատակով (բա Սոմալիի ծովահեններն ինչ մաշկի գույն պիտի ունենային, կամ որտեղից նավերի վրա կին): Բայց նույնիսկ լրջանալու դեպքում ռեժիսոր Փոլ Գրինգրասի ընտրությունն անհասկանալի է մնում: Բանալ պատմություն ամերիկյան նավերից մեկի վրա սոմալեցի ծովահենների հարձակման, նավապետի գերեվարման ու նրա՝ ամերիկացի ծովահետևակայինների շնորհիվ ազատագրման մասին (պատմությունը բանալ է դառնում, երբ ուսումնասիրում ենք նման դեպքերի վիճակագրությունը տարվա կտրվածքով):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել