Հասմիկ Կարապետյան.
-Առաջին անգամ համբուրվել եմ 16 տարեկանում, առաջին սերս էր
Եթե կա սեր, համբուրվելն ինքնաբերաբար է ստացվում: Ոչ մի հատուկ հմտություններ պետք չեն լավ համբուրվելու համար, փորձը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում,
կարևորը ` ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ:
Եթե սիրում եմ, կամ սիրահարված եմ դրանից հաճելի զգացողություն չկա ինձ համար: Համբույրը շատ կարևոր երևույթ է տղամարդու և կնոջ հարաբերություններում: Ըստ իս համբույրը ինտիմ է, քանի որ փոխանցում է այն, ինչը զգում ես սիրեցյալիդ հանդեպ: Ասում են համբույրը ազատում է սթրեսից, բայց ուզում եմ նշել, որ համբույրն առանց զգացմունքի, սիրահարվածության, կրքի չեմ պատկերացնում…
-Առաջին անգամ 13 տարեկանում եմ համբուրվել, Մասիվի այգում )) չեմ ասի նրա ով լինելը
Համբուրվելու հատուկ ձևերի մասին չեմ խոսի, պարզապես ասեմ, որ ցանկալի է համբուրվել փակ աչքերով և չմտածել սպասվող գործերի մասին Ինձ համար, համբույրի կրքոտ լինելն է կարևոր, այն որ համբուրվելու ժամանակ պատրաստ ես մեջիցդ պայթել: Կարևոր է զուգընկերուհու լավ համբուրվելն այնքանով, որ համբուրվելիս նա պահի ներդաշնակությունը, ռիթմը` թե հոգեպես, թե ֆիզիկապես և թե մտովի …