1in.am-ը գրում է.

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

Սելիմի լեռնանցքում բուք է. խորհուրդ է տրվում երթևեկել՝ բացառապես ծայրահեղ դեպքերում:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Քյարքիի և Դիլիջանի ոլորանները, Արագածոտնի մարզում՝ Ապարան-Սպիտակ, Լոռու մարզում՝ Ստեփանավան-Վանաձոր, Սյունիքի մարզում՝ Սիսիան-Կապան, Շիրակի մարզում՝ Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա ճանապարհահատվածը:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին և Քյարքիի ոլորաններում առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

http://pic.1in.am/upimg/2013/12/10/arm138670497957.JPG
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել