1in.am-ը գրում է.

Նյու Ջերսիի 42-ամյա բնակիչը 10 ժամ քնել է՝ չնկատելով, որ իր մեջքին դանակ է խրված, գրում է UPI-ն: 

Արթնանալով՝ տղամարդը հայտարարել է, որ ցավ է զգում մեջքում, որից հետո եղբայրը հայտնաբերել է, որ նրա մեջքին դանակի բռնակ է երևում: Դանակը եղել է մոտ 12,7 սմ: 

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Ենթադրվում է, որ տղամարդը կկարողանա մոտ ապագայում տուն վերադառնալ: 

Իրավապահները պարզել են, որ տղամարդու վրա հարձակումը տեղի է ունեցել կիրակի գիշերը, երբ նա հարբած է եղել ու կռվել է ինչ-որ մեկի հետ: Նա հարված է ստացել մեջքին, սակայն չի զգացել ու գնացել է քնելու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել