Ահեղ իրադարձություններ են կատարվում Ուկրաինայում: Ասում են, էստեղի «բոբո ձյաձյան» Ռուսաստանն է, որը ամեն կերպ խոչնդոտում է Ուկրաինայի եվրոինտեգրմանն ու «դեմոկրատացմանը»: Լավ է անում! Էլ ինչ գերտերություն, որ չպաշտպանի իր շահերը: Ուկրաինայի ապրանքների արտահանման մեծ մասը բաժին է հասնում Ռուսաստանի շուկային: Կոպիտ ասած, էտ երկիրը իր եկամուտը ստանում է Ռուսաստանի հաշվին, բայց փորձում է հարել ոչ այնքան ռուսամետ բլոկին: Ռուսների գործողությունները տրամաբանական են: Ինչի Արևմուտքը կարող է իրեն անհարմար վարչակարգերը տապալել միլիոնավոր մարդկանց կյանքի գնով, իսկ ռուսները չեն կարող «Спецназ» ուղարկել Ուկրաինա: Իհարկե ռուսները համեմատած արևմտյան երկրների մի փոքր «տապոռնի» են գործում, բայց դե փորձում են վերականգնել ԽՍՀՄ-ի երբեմնի հզորությունը: Իսկ ինչու պետք է չփորձեն:
Քանի էդպիսի երկիր են ռուսները ձեռքից բաց թողել: Սերբիա, Իրաք, Լիբիա և այլն, և այլն: Օրինակ՝ ԱՄՆ-ն կարող է սատարել 90-ականներին մարդկային օրգանների վաճառքով զբաղվող Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիին, խորվաթ գալավարեզներին, բայց համաշխարհային աղմուկ ոնց որ թե չի բարձրանում: Բայց երբ ռուսները փորձում են սատարել իրենց լոյալ Յանուկովիչին, չգիտես թե ինչ է բարձրանում. աղմուկն էստեղ մեղմ է ասված: ՈՒ բոլոր ցածրամակարդակ ու առանց վերլուծության Պուտինի քաղաքականությունը քննադատողներին՝ մի հատ էլ բողոքի ցույց կազմակերպեք ասենք ԱՄՆ-ի դեպսանատան դիմաց «Stop violence in Syria» կարգախոսով: Չէ որ Սիրիան մեզ բարեկամ երկիր է և հազարավոր մեր հայրենակիցների պատմական շատ բարդ պահի ապաստան է տվել:Ասածս այն է, որ բալանս պետք է պահել: Բոլորին էլ պետք է քլնգել, բայց ճիշտ և տեղին: