Հրաշալի է, երբ տեսնում ես, թե ինչպես են տաղանդավոր արվեստագետներն օգտագործում իրենց սահմանփակ հնարավորություներն ու դրանք աշխատեցնում իրենց իսկ օգտին` այն դարձնելով առավելություն:
Կորեացի արվեստագետ Ջի Յանգ Լին կանգնած էր մի խնդրի առջև, թե ինչպես Սեուլում գտնվող իր փոքրիկ (3.6մ x 4.1մ x 2.4մ) ստուդիան վերափոխի ու իր անսահման երևակայությունը տեղավորի այդ փոքր սահմաններում: Լուսանկարչուհին նոր վայր փնտրելու կամ էլ թվային տեխնոլոգիաների օգնությանը դիմելու փոխարեն ուղղակի իր առջև խնդիր դրեց` ստեղծել իր երևակայության ձեռագործ աշխատանքները` միայն մեկ լուսանկար ստանալու համար:
Լիի սյուրռեալիստական երազային պատկերները նրա աշխատասիրության արդյունքն են: Լուսանկարչուհին փորձել է իր կյանքի պատմություններ պատմել, ինչպես նաև իր լուսանկարներում վերարտադրել կորեական հեքիաթները:
Լին աշխատում է շաբաթներով ու ամիսներով, որպեսզի կարողանա յուրաքանչյուր կադրում ստանալ այն, ինչ մտածել էր: Չնայած լուսանկարչուհին կարող էր օգտագործել համակարգչային թվային տեխնոլոգիաներն ու դրանցով ստանալ այն պատկերները, լուսային էֆֆեկտերը, որոնք նա ստեղծում է ձեռքի աշխատանքով, սակայն կենտրոնանալով միայն ձեռքի աշխատանքների վրա, նա հաճույք է ստանում իր աշխատանից, որն էլ, ինչ խոսք, արտացոլվում է նրա լուսանկարներում:
Լուսանկարչուհին Սեուլին Հոնջիկ համալսարանի շրջանավարտ է: 2014թ.-ի փետրվարի 7-ին Եվրոպայիում` Ֆրանսիայի Օպիո ցուցասրահում, կբացվի Լիի առաջին ցուցահանդեսը` «Մտքի բեմը» խորագրով: