Aravot.am-ը գրում է.
Ինչպես խոստացել էինք, համացանցում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի մասին ապատեղեկատվություն հայտնվելուց հետո բացառիկ զրույց ունեցանք նրա հետ:
- Սյուզի: Շնորհավորում ենք ռինգում հերթական հաղթանակդ, որով կրկին ուրախացրիր բազմահազար երկրպագուներիդ:
- Շնորհակալություն: Բայց տեսնում եմ, որ իմ հաղթանակները Հայաստանում ոչ բոլորի սրտով են: Համացանցում իմ հասցեին մի զրպարտություն կարդացի, որից խիստ վրդովվել եմ ու տեղս չեմ գտնում: Չեմ հասկանում, թե ո՞վ է այդ անձնավորությունը, որ որոշել է կեղտոտ միջոցներով վիրավորել արժանապատվությունս` գրելով իբր ապրում եմ չեչենի հետ ու ընդունել նրանց կրոնը: Ի՞նչ նպատակ է հետապնդում: Նա մի բան քաջ գիտակցել է. իր արածը դասական զրպարտության օրինակ է: Դրա համար էլ վախեցել է հերյուրանքի տակ իր իսկական անուն- ազգանունը դնել: Բայց ուզում եմ, որ այդ մարդուկը իմանա. ես սա անպատասխան չեմ թողնի: Հիմա հարազատներիս ու մտերիմներիս հետ զբաղված ենք փաստաբան վարձելով, հայտնաբերել նրան ու դատի տալ: Նա պիտի պատասխան տա արժանապատվությունս վիրավորելու համար: Ես ցանկանում էի հաղթանակից հետո գալ Հայաստան եւ առաջին անգամ Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշել հարազատներիս հետ: Բայց այնքան եմ վիրավորված, որ մտադրությունս փոխել եմ: Այ, երբ այդ սրիկային կգտնեմ, ինչով արդեն զբաղվողներ կան, անպայման կգամ: Ես Գերմանիայում տարբեր ազգերի ու հավատքի բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ ամեն օր շփվում ենք: Ես նրանց եմ սիրում, նրանք` ինձ: Ինչ է, պիտի գրեն, թե ես բոլորի հետ էլ ամուսնացա՞ծ եմ: Մեր պրոումոթերական ընկերությունում թուրքեր էլ կան, որոնք ինձ պաշտպան են կանգնում, եթե որեւէ մեկը փորձել է ինձ նեղացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ