2013-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 677 հազար զբոսաշրջիկ, աճը՝ 12,4%Panarmenian.net-ը գրում է.

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Զբոսաշրջության մրցունակության մասին զեկույցի», Հայաստանը 2013 թվականին բարելավել է իր դիրքը 11 կետով նախորդ տարվա համեմատ և զբաղեցնում է 79-րդ տեղը 140 երկրների ցանկում:

Սակայն, չնայած վերջին տաիրինեի զգալի առաջընթացին, այնուամենայնիվ, Հայաստանը շատ ցուցանիշներով ետ է մնում ԱՊՀ երկրներից: Առաջին հերթին դա վերաբերում ավիափոխադրումներին ու հյուրանոցներին: Հյուրանոցների առումով հաշվի է առնվում տեղերի քանակն ըստ բնակչության քանակի: Հյուրանոցային բաղադրիչով Հայաստանն այդ զեկույցում բավականին ցածր տեղում է:

Այսօր ասուլիսում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն ասաց, որ «բաց երկնքի» քաղաքականությունը կնպաստի ուղևորափոխադրումների աճին 20-25 տոկոսով:

2013 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 677 906 հազար զբոսաշրջիկ, աճը կազմել է 12,4 տոկոս: Ինչպես ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանում զբոսաշրջիկների հիմնական հոսքը նկատվում է Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից և Եվրոպայի երկրներից, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ապրեսյանը նշեց նաև, որ չնայած այն կարծիքին, թե արտասահմանցի զբոսաշրջիկները նախապատվությունը տալիս են միայն Հայաստանի այնպիսի հայտնի հանգստավայրերին, ինչպիսին են Ծաղկաձորը, Ջերմուկը, Հանքավանը և Աղվերանը, հարկ է նշել, որ զբոսաշրջիկներն այցելում են նաև ՀՀ մայրաքաղաք և հանրապետության պատմամշակութային վայրեր։

Ըստ նրա, Հայաստանը արտասահմանյան զբոսաշրջիկներին գրավում է ինչպես տեղական հյուրանոցների սպասարկման բարձր մակարդակով, այնպես էլ` հասանելի գներով:

Հոկտեմբերի 23-ին կառավարությունը հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի կողմից անցկացված համատեղ հետազոտության վրա։

Հետազոտության համաձայն, Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի աճի տեմպը «բաց երկնքի» քաղաքականության ներմուծումից հետո կգերազանցի ՀՆԱ–ի աճի տեմպերը։ Այսպես, ավիաընկերությունների գործունեությունը կանդրադառնա ՀՆԱ–ի ծավալի ավելացման վրա 40–50 մլն դոլարի, օդանավակայանի` 30–40 մլն դոլարի, զբոսաշրջության զարգացման` 260–320 մլն դոլարի չափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել