1in.am-ը գրում է.
Իրկուտսկի մարզի Ուսոլյե-Սիբիրսկոյե քաղաքում ոստիկանությունը ստուգում է անցկացնում 26-ամյա տեղացու մահվան փաստով: Բնակչի դին հայտնաբերել էր լոգարանում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ենթադրաբար, լոգարանում գտնվող տղամարդը ջրի մեջ է սուզել էլեկտրացանցին միացված նոութբուքը, ինչի հետևանքով էլեկտրաշոկով մահացու հարված է ստացել:
Տղամարդու մահվան հստակ պատճառը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wrussia_236712.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել