Վերջին մի քանի օրը հաճախ եմ հանդիպում նյութերի Շանթի նոր հեռուստասերիալի մասին, որը մեկին մեկ թխած է թուրքական ինչ որ սերիալից: Ըստ տեղադրված տեսանյութերի կարելի է վստահաբար ասել, որ ուղղակի թարգմանած ֆիլմ է: Նույն կադրերը, նույն բառերը: Մենակ դերասաններն էն ուրիշ:

Հա, բայց ի՞նչ: Ինչ-որ նոր բան կա՞ դրա մեջ: ում համար ա գաղտնիք, որ Շանթը բացարձակ copy-paste ա անում ամեն ինչ: Եթե մյուս հեռուստաընկերությունները ֆեռմատ են գողանում, կամ առնում: Ապա Շանթը միշտ էլ իմ համար առանձնացել ա նրանով, որ գողացել կամ առել ա նյութը, ոնց որ ասում են, մինչեւ վերջին փիքսել: «Զինվորները» սերիալը մեկին մեկ солдаты-ն չէ՞ր: Առաջին մի քանի սերիան մեկին մեկ նույնն էր: Բա իրանց կարգախոսը, որ ամեն անոնսի վերջում կրկնում են՝ «Շաննննթի եթերում»: Հենց տենց, իրեք հատ ն-ով: Լրիվ «На ппервом канале»-նա: Բան չունեմ ասելու: Հ1-ն էլ Արմենիան էլ Երկու աստղ ունեն, Ալֆռեդի սենյակ ու երգ երգոց ունեն: Բայց դե եկեք ընդունենք, որ ֆոռմատ գողանալը կամ առնելը մի բան ա, իսկ մեկին մեկ առնել ցույց տալը լրիվ ուրիշ բան: Իսկ տենց բաներ Շանթը միծշտ էլ արել ա: Ուրեմն ինչի վրա եք զարմանում կամ զայրանում: ՄԻ ՆԱՅԵՔ: Իմ զենքն ին պուլտն ա: Մի նայեք ու պաշտպանված կլինեք դրանից:

թե հիմա թուրքական ա թե ինչքական դա արդեն երկրորդական հարց ա: Դե մարդիկ էն սովետի տարիներից դեռ թուրքիա են բռնում երեւի ու նայում: Դրա համար էլ էտ մակարդակին են մնացել:

upd. շանթը արդարանում է, թե դա թուրքական սերիալ չի, միջազգային ֆոռմատ է որ առել են
------------
<<Անծանոթը>> հեռուստասերիալը միջազգային ձևաչափ է հիմնված <<Կոմս Մոնտե Քրիստո>> վեպի մոտիվների վրա: Այդ ֆորմատով հեռուստասերիալներ են նկարահանվել մի շարք երկրներում: Այն մեծ հեղինակություն և վարկանիշ ունի ամբողջ աշխարհում: <<Շանթ>> հեռուստաընկերությունը այդ ձևաչափը գնել է շվեդական <<Sparks Network>> ընկերությունից: 
------------

Աշտոժ: Վատ չի, ուղղակի ոնց որ թե խափում են էլի: մտնում ենք http://www.sparksnetwork.com/Format.aspx?id=44&menu=format հասցեով ու տեսնում, որ էտսերիալը հենց թուրքական է: Այսինքն առաջին տարբերակը եղել է թուրքականը: Ստեղծել է թուրքական AY YAPIM ընկերության կողմից: Այդ թուրքական ընկերությունն էլ իր հերթին հադիսանում է Spark Network-ի անդամ: Եւվ այդ Network-ի միջոցով վաճառում է իր ֆոռմատները (եւ գուցե եւ գնում այլ ֆոռմատներ):

Այնպես որ հեքիթներ պետք չի պատմել Մոնտե Քրիստոյի եւ Շվեդների մասին: 100 տոկոսանոց թուրքական սերիալ ա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել