Ի՞նչն է ավելի վատ` առանց սիրելու զբաղվել սիրով, թե՞ սիրել առանց սիրով զբաղվելու:

«Ոչ» բառը դեռևս մնում է ամենավստահելի հակաբեղմնավորիչը:

Ամուսինները որպես կանոն լավ սիրեկաններ են, երբ դավաճանում են իրենց կանանց:

Որպեսզի կինը քնի տղամարդու հետ, նրան անհրաժեշտ է մտերմության զգացում, վստահություն և կայունություն: Իսկ տղամարդուն մեծամասամբ անհրաժեշտ է տարածք:

Մենք չափից դուրս շատ ենք սեքսով զբաղվում մեր ուղեղում և չափից դուրս քիչ որևէ այլ վայրում:

Կանայք առավել հաճախ տրվում են ոչ թե սիրուց, այլ կամակորությունից ելնելով:

Սեքսը անսանձելին սանձելու արվեստն է:

Նրանց հետ, ովքեր իրավունք չունեն մեր կողքին նստելու, կանայք հիմնականում պառկում են:

Սեքսն այն է, ինչ մեզ հեռացնում է մեր ծնողներից, փոքրերին` մեծերից: Երբ մարդն առաջին անգամ սեքսով է զբաղվում, դա նրա առաջին ապստամբությունն է: Նա հայտարարում է, որ մեծացել է:

19-րդ դարում ձեռնաշարժությունը հիվանդություն էր, 20-րդ դարում` բուժում:

Նկարահանման հրապարակում սկսած բոլոր սիրային տեսարանները վերջանում են հանդերձարանում:

Սեքսն այն է, ինչ ամենաքիչ ժամանակն է պահանջում, բայց ամենաշատ հոգսերն է պատճառում:

Նախկինում տղամարդիկ առաջարկում էին կանանց զրուցել, թեև իրականում ցանկանում էին սեքսով զբաղվել, իսկ հիմա պարտավորվում են առաջարկել սեքսով զբաղվել, թեև իրականում են պարզապես ուզում են զրուցել:

Սեքսը կեղտոտ բա՞ն է: Եթե միայն չես լվացվում:

Պարտավորված սեքսը մահացու ձանձրույթ է:

Ես ոչինչ չգիտեմ սեքսի մասին, քանի որ միշտ ամուսնացած եմ եղել:

Սեքսը պետք է լինի շփման վերին աստիճանը, այլ ոչ շփման փոխարինիչ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել